Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել լուծել Հայաստանի հետ սահմանային հարցերը
ԱդրբեջանԲաքուն համաձայն է ռուսական կողմի առաջարկի հետ` ստեղծել համապատասխան եռակողմ հանձնաժողով` Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և գծանշման հարցերով: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ադրբեջանի վարչապետ Ալի Հիդայեթ օղլի Ասադովը դա հաստատել է Մինսկում կայացած ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը:
«Ադրբեջանը սկսել է սահմանային ենթակառուցվածքների որոշման գործընթացը և պատրաստ է կառուցողական լուծել Հայաստանի հետ սահմանային գծերի հարցը: Այդ կապակցությամբ Ադրբեջանը սատարում է ռուսական կողմի առաջարկին ՝ սահմանազատման եռակողմ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Սահմանային գծերի որոշումը տեխնիկական գործընթաց է, և այդ գործընթացը պետք է հիմնված լինի միջազգային լուրջ իրավական հիմքի վրա», – ասել է նա։