Մարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքը Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտն Երեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ Փաշինյան ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձությունները Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերել Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվում Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմից Պուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ «20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ Դուբլինում Հիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզում 

Երևանում կայացել է հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստը

Տնտեսություն

Սեպտեմբերի 14-ին Երևանում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական՝ 8-րդ նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Երևան է ժամանել Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնայայի գլխավորած պատվիրակությունը։

Հանձնաժողովի համանախագահներն են․ հայկական կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ուկրաինական կողմից՝ Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնայան։

Հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի և Ուկրաինայի պետական մարմինների պաշտոնյաներ, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբան, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ Դարյա Վոլոդինան և Արտյոմ Դմիտրուկը։

Ողջունելով նիստի մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով երկու օրերին ուկրաինական պատվիրակության կատարած աշխատանքի համար՝ Վահան Քերոբյանը նշել է․

«Միջկառավարական հանձնաժողովի գործադրած ջանքերը լավ հիմքեր կստեղծեն հայ-ուկրաինական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման համար: Կարծում եմ՝ մենք լավ նախադրյալներ ենք ստեղծել երկկողմ հարաբերությունների զարգացման տեմպերը էապես բարելավելու համար»:

Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ջերմ ընդունելության և երկօրյա ինտենսիվ աշխատանքի համար՝ Մարինա Լազեբնայան ընդգծել է․ 

«Այսօրվա ստորագրված արձանագրությունը ճանապարհային քարտեզ կդառնա մեր երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Համավարակով պայմանավորված համաշխարհային ճգնաժամից հետո  այս տարվա առաջին կիսամյակում մենք տեսնում ենք երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների դրական միտումների վերականգնում, և այժմ մեզ համար կարևոր է ապահովել ուկրաինա-հայկական հարաբերությունների երկարաժամկետ կայուն զարգացում մեր երկրների համար առանցքային ոլորտներում»։

Իրենց ելույթներում բանախոսները նախանշել են երկկողմ համագործակցության և անմիջական գործընկերային կապերի հաստատման տեսանկյունից  առավել հեռանկարային ոլորտները՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, առևտուր, առողջապահություն, էներգետիկա, տրանսպորտ, դեղագործություն, մետաղագործություն, շրջակա միջավայրի պաշտպանություն, կրթություն և գիտություն, սոցիալական ոլորտ, միջտարածաշրջանային համագործակցություն, տեղեկատվություն և հաղորդակցություն, մշակույթ, տուրիզմ և  սպորտ։

Նիստի ընթացքում կողմերը համակարծիք էին, որ երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցությունն ունի մեծ ներուժ, և այս ուղղությամբ առաջնահերթ խնդիրներից են առևտրային կապերի ամրապնդումը, հայ-ուկրաինական համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, ինչպես նաև գործարար ուղղվածության միջոցառումների կազմակերպումը։    

Նիստի ավարտին հանձնաժողովի համանախագահները ստորագրել են տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությունը, որից հետո պատասխանել են լրագրողների հարցերին։

«Մենք ստորագրել ենք լայնածավալ փաստաթուղթ տարբեր ուղղություններով համագործակցության վերաբերյալ, այդ թվում՝ առևտրատնտեսական, գյուղատնտեսության, կրթության, գիտության, սոցիալական քաղաքականության, թվային փոխակերպման ոլորտներում», - նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 

Միջոցառման ընթացքում մեկ այլ փաստաթուղթ՝ հեռարձակման կարգավորման ոլորտում համագործակցության մասին հուշագիր, ստորագրել են ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը և Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման ազգային խորհրդի անդամ Մաքսիմ Օնոպրիենկոն։

Հուշագրով նախատեսվում է հայկական և ուկրաինական ալիքների փոխադարձ հեռարձակում երկու երկրների մալուխային ցանցով։ Վահան Քերոբյանը վստահություն է հայտնել, որ այս հուշագիրը հիանալի հնարավորություն է հայ-ուկրաինական մշակութային կապերն ավելի ամրապնդելու և երկու ազգերի կյանքն ու կենսակերպը միմյանց համար ավելի ճանաչելի դարձնելու համար։ 

Հայաստանում գտնվելու ընթացքում Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնայան առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ։  Քննարկվել են գերատեսչությունների միջև համագործակցության ակտիվացման հնարավորությունները։

Տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև առևտրաշրջանառության վերաբերյալ

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանի և Ուկրաինայի առևտրաշրջանառությունը 2011-2020 թվականներին տատանվել է  109.8 մլն ԱՄՆ դոլարից 243.5 մլն ԱՄՆ դոլար տիրույթում, այդ թվում՝ արտահանումը 6.2 մլն ԱՄՆ դոլարից մինչև 26.4 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը՝ 101.8 մլն ԱՄՆ դոլարից մինչև 232.4 մլն ԱՄՆ դոլար։

ՀՀ առևտրաշրջանառությունը Ուկրաինայի հետ 2021 թվականի հունվար-հունիսին կազմել է 67.1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է  3%-ով (2020 թվականի հունվար-հունիսին կազմել է 69.2 մլն.ԱՄՆ դոլար): 2021 թվականի հունվար-հունիսին արտահանումը ՀՀ-ից Ուկրաինա կազմել է 10.38 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.5%-ով (2020 թվականի հունվար-հունիսին կազմել է 10.2 մլն. ԱՄՆ դոլար): 2021 թվականի հունվար-հունիսին Ուկրաինայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 56.7 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.8%-ով (2020 թվականի հունվար-հունիսին կազմել է 58.9մլն ԱՄՆ դոլար):

ՀՀ առևտրաշրջանառությունը Ուկրաինայի հետ 2020 թվականին կազմել է 148.5 մլն. ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա  համեմատ  նվազել է 13%-ով (2019 թվականին կազմել է 170.77 մլն.ԱՄՆ դոլար): 2020 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Ուկրաինա կազմել է 26.4 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 7.2%-ով (2019 թվականին կազմել է 24.6 մլն ԱՄՆ դոլար): 2020 թվականին Ուկրաինայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 122.1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 16.4%-ով (2019 թվականին կազմել է 146.2 մլն ԱՄՆ դոլար):

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրել
Ամենադիտված