Ադրբեջանը և Վրաստանը պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ծրագիր են ստորագրել
Աշխարհ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Վրաստան կատարած այցի շրջանակներում, հանդիպել է երկրի պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Խուանշեր Բուրչուլաձեի հետ, գրում է Ինտերֆաքսը:
«Անդրադառնալով տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին՝ կողմերը կարևորել են տարածքային ամբողջականության փոխադարձ աջակցությունը՝ վստահություն հայտնելով, որ երկկողմ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հասանովը նաև երախտագիտություն է հայտնել Վրաստանին՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանին աջակցելու համար:
Բանակցություններից հետո Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները երկկողմ համագործակցության ծրագիր են ստորագրել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ