Գրետա Թունբերգը սպառնալիքների պատճառով փախել է տնից
ԱյլՇվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը խոստովանել է, որ ստիպված է եղել լքել տունը, որտեղ ապրում են իր ծնողները։ Դա պայմանավորված է եղել իր հասցեին ստացած սպառնալիքներով։
Իսպանական LaSexta հեռուստաալիքին տված հարցազրույցում աղջիկը նշել է, որ այժմ ծնողների հետ մշտապես չի ապրում։ Նրա խոսքով` մարդիկ չգիտեն, թե որտեղ է ինքն ապրում: Ինչպես պարզվել է, որոշ մարդիկ նույնիսկ սպառնացել են նրան սպանել կլիմայի փոփոխության դեմ պայքարի պատճառով։
Իսկ Գրետան նաեւ նշել է, որ դեռ չի ցանկանում իր կյանքը կապել քաղաքականության հետ.
Թունբերգն ավելի վաղ ասել էր, որ համաշխարհային առաջնորդները պետք է դադարեն ասել «բլա բլա բլա» և իրական գործողությունների անցնեն: Նրա կարծիքով` իշխանության ղեկին գտնվողները միայն ձեւացնում են, թե լուրջ են վերաբերվում մարդկության ապագային։