Dodge Charger-ը վերադառնում է Եվրոպա՝ էլեկտրական և բենզինային տարբերակներով Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ Հայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներ Van Cleef & Arpels-ի երկնային ժամացույցը Տիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչել Ծավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համար T. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարով Թուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալ Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ 

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում կընդգրկվի մինչև 5 թեկնածու

Իրավունք

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորումը իրականացվելու է երկու փուլով։

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստի ժամանակ այս մասին ասած Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Տիգրան Դադունցը՝ ներկայացնելով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորման կարգի նախագծի հիմնական դրույթները։

«Ըստ նախագծի՝ առաջին փուլում թեկնածուները կներկայացնեն հայտեր, ընդ որում նաև որոշակի լրացուցիչ պահանջներ են սահմանվել այն առումով, որ հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել Հայաստանի Հանրապետությունում գրանցված որևէ կուսակցության անդամ հանդիսացող, Քրեական օրենսգրքով նախատեսված դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար դատվածություն ունեցող անձինք, ինչպես նաև հանրային ծառայությամբ պաշտոններ զբաղեցնող անձինք։

Հայտերին կից պետք է թեկնածուները ներկայացնեն իրենց ամբողջական փաստաթղթերը, որոնք կհիմնավորեն իրենց մասնագիտական գործունեությունը, աշխատանքային փորձը, նաև առաջարկվել է ներկայացնել որոշակի տեսլական 10-12 էջի սահմաններում, թե ինչ խնդիր են իրենք տեսնում Սահմանադրության մեջ և ինչ լուծում են առաջարկում, որպեսզի հնարավոր լինի բացահայտել նաև թեկնածուի մասնագիտական ունակությունները»,- ասաց Դադունցը։

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարը նշեց, որ առաջին փուլում քարտուղարության կողմից կազմվելու է տեխնիկական պահանջներին բավարարող թեկնածուների ցանկը, որը ներկայացվելու է խորհրդին, որից հետո արդեն սկսվելու է մրցույթի երկրորդ փուլը, որն իրականացվելու է երկու ենթափուլով։

«Առաջին ենթափուլում գնահատվելու է թեկնածուների կողմից ներկայացված փաստաթղթերի բովանդակային կողմը՝ աշխատանքային, մասնագիտական գործունեությունը, առաջարկված տեսլականը, նաև հստակ գնահատման չափանիշներ և միավորներ են սահմանվել, և թեկնածուները կարող են ստանալ առավելագույնը 100 միավոր։ Խորհուրդը գնահատելու է նրանց աշխատանքային փորձը, հեղինակած աշխատանքների քանակը, ճանաչվածությունը, գիտական հետաքրքրությունների ոլորտը և այլն։ Այնուհետև այս 100 միավորից 60 և ավելի միավոր ձեռք բերած թեկնածուները ներկայացվելու են խորհրդին, որպեսզի խորհուրդը արդեն բանավոր հարցազրույցի ենթափուլում լսի թեկնածուներին։ Այս հարցազրույցի բանավոր փուլի ընթացքում թեկնածուն հակիրճ կներկայացնի իր կենսագրությունը, անցած ճանապարհը, իր մոտեցումները հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, նաև կներկայացնի Սահմանադրությանն առնչվող մեկ իրավական հարցի վերաբերյալ հակիրճ վերլուծություն և դիրքորոշում։ Դրանից հետո արդեն խորհուրդը հարցազրույցի արդյունքում կգնահատի թեկնածուներին կրկին 100 բալանոց համակարգով, որից 50-ը թեկնածուն կստանա սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ մոտեցումների համար, իսկ մյուս 50 միավորը՝ Սահմանադրությանն առնչվով որևէ իրավական հարցի վերաբերյալ իր վերլուծության և դիրքորոշման համար։  Այնուհետև, ըստ նախագծի, խորհրդի անդամները որոշելու են յուրաքանչյուր թեկնածուի գնահատականը, եթե նման որոշում չկայացվի, գնահատականը կորոշվի թեկնածուների ստացած գնահատականների միջինով։ Առավելագույն ձայներ ստացած մինչև հինգ թեկնածու կընդգրկվի խորհրդի որոշման նախագծում, որը պետք է ներկայացվի վարչապետին, քանի որ, ըստ խորհրդի կանոնակարգի, վարչապետն է հաստատում հանձնաժողովի անհատական կազմը»,- եզրափակեց Դադունցը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Dodge Charger-ը վերադառնում է Եվրոպա՝ էլեկտրական և բենզինային տարբերակներովApple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջՀայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներVan Cleef & Arpels-ի երկնային ժամացույցըՏիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչելԾավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համարT. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարովԹուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՄիջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsԸստ ընտրության նախնական արդյունքների՝ Իսրայելում ոչ մի կուսակցություն չի ստանում բավարար ձայներ՝ կառավարություն ձևավորելու համարԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվիՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՄարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ. ՇարմազանովCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակըԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունիցԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոՍփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. ԲագրատունիԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՌանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորըՓլուզում՝ Երևանի Օտյան փողոցում․ կան հոսպիտալացվածներՓոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին ԱրցախիցԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». ԶոհրաբյանԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԱրցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձԻսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԻնձ վերագրում եք մտքեր, որոնք ես չեմ արտահայտել, ու դա շատ վստահ եք անում․ ՄիրզոյանՓլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկինԹուրքիան Հունաստանի հետ վեճի ֆոնին Եգիպտոսին առաջարկել է ծովային սահմանների վերաբերյալ համաձայնագիր կնքելՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԻ՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան 40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ ՊապոյանինԼիոնի մետրոպոլիայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարանԵնթադրենք,Ադրբեջանի քաղաքացին շեղվել է սահմանված ճանապարհից, ինչ է լինելու․ Այվազյանը՝ Մհեր Գրիգորյանին9 կգ կանեփի չորացված զանգված է հայտնաբերվել․ 1 անձ է ձերբակալվելԾնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ ԱվետըՌոբերտ Արզումանյանը հեռացավ Ուրարտուի գլխավոր մարզչի պաշտոնիցՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինԱժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածությունՆԳՆ նախարար․ Կապրենք, կտեսնենք՝ Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի10 հազար դոլար, ոսկյա շղթա և թանկարժեք վարսեր․ խոշոր գողություն՝ ԵրևանումՓաշինյան․ «Գնում ես՝ չուգ-չակ, չարակ-չակ, ու ճանապարհն ավարտվում է․ պայմանագիրը բացեք, կարդացեք»Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհում
Ամենադիտված