«Օսկար 2022» մրցանակաբաշխությանն աստղերը կարմիր գորգի վրա փայլել են շքեղ զգեստներով
Ժամանց
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը, որին կինոյի ոլորտի գործիչները ոչ միայն բարձր գնահատականի են արժանանում, այլև հնարավորություն են ունենում ներկայանալու իրենց ողջ փայլով, 2022-ին անցկացվեց մարտի 27-ին Լոս Անջելեսում:
Մրցանակաբաշխությանը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Կոդա» (CODA) կինոնկարը: Այն «Օսկարի» է արժանացել նաև «Երկրորդ պլանի լավագույն դերասան» և «Սցենարի լավագույն ադապտացիա» անվանակարգերում: «Շան իշխանություն»-ը (The Power of the Dog) ֆիլմը, որը ներկայացված էր 12 անվանակարգում, ստացել է միայն մեկ մրցանակ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:
Ամենաշատը «Օսկարի» արժանացած ֆիլմը «Դյունա»-ն էր (Dune): Այն մրցանակներ է ստացել «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն հնչյունային ձևավորում», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն բեմադրող նկարչի աշխատանք», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն երաժշտական ձևավորում» անվանակարգերում։
Ներկայացնում ենք վառ արդուզարդով ու զգեստներով աչքի ընկած կանանց:


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար