Ռուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ) Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացածը 23-ամյա բլոգեր Սվետլանա Առաքելյանն է Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան «Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ) Մոտ 50 օր հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի խափանման միջոցը փոխվել է 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում Վատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվել Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Հունգարիայում ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը 

ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, մատակարարման շղթաների խաթարումները ՀՀ տնտեսության վրա կունենան զգալի բացասական ազդեցություն․ ԿԲ

Տնտեսություն

Ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Ռուսաստանի նկատմամբ իրականացվող պատժամիջոցները, մատակարարման շղթաների խաթարումներով և առկա մեծ անորոշությամբ պայմանավորված՝ միջազգային ապրանքահումքային շուկաներում ձևավորված գնաճային միջավայրն ու գնաճային սպասումները զգալի բացասական ազդեցություն կունենան ՀՀ տնտեսության վրա, այս մասին ասվում է Կենտրոնական բանկի հրապարակած «Գնաճի հաշվետվություն»–ում։

Նշվում է, որ 2022 թ. սկզբին և՛ համաշխարհային, և՛ ՀՀ տնտեսությունում դիտվում էր տնտեսական ակտիվության արագ վերականգնում, իսկ 12-ամսյա գնաճը ՀՀ-ում նվազում էր սպասվածից ավելի արագ տեմպերով: Ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության սրումը և Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն աննախադեպ մեծ անորոշություններ են ստեղծել ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանի տնտեսական զարգացումների առումով: Էական բարձր անորոշությունների և բազմակողմանի ռիսկերի ձևավորման պայմաններում ՀՀ ԿԲ-ն կառուցել է իրավիճակի զարգացման մի շարք սցենարներ, որոնցից մեկն ընկած է ընթացիկ դրամավարկային քաղաքականության ծրագրի հիմքում:

«Տվյալ սցենարի համաձայն՝ ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության և Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների կիրառման հետևանքով ընթացիկ տարում սպասվում է համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճի տեմպերի զգալի դանդաղում, իսկ Ռուսաստանի պարագայում՝ տնտեսական անկում: Միաժամանակ, մատակարարման շղթաների խաթարումներով և առկա մեծ անորոշությամբ պայմանավորված՝ միջազգային ապրանքահումքային, այդ թվում՝ էներգակիրների և պարենային ապրանքների առանձին շուկաներում գնաճային միջավայրն էականորեն ընդլայնվել է, և ավելացել են գնաճային սպասումները:

Նշված զարգացումները և հատկապես ՌԴ-ի նկատմամբ կիրառված պատժամիջոցները ՀՀ տնտեսության վրա կունենան զգալի բացասական ազդեցություն, ինչը հիմնականում կարտահայտվի արդյունաբերության ճյուղի անկմամբ և դրամական փոխանցումների նվազմամբ: Վերջինիս բացասական ազդեցությունը համախառն պահանջարկի վրա մասամբ կմեղմվի զբոսաշրջության ոլորտում սպասվող որոշակի աշխուժացմամբ՝ պայմանավորված հիմնականում ՌԴ-ից ժամանած զբոսաշրջիկների զգալի ավելացմամբ։ Մյուս կողմից՝ ապրանքահումքային միջազգային շուկաներից ներմուծվող մի շարք ապրանքների միջոցով ներքին գներին է փոխանցվում գնաճային զգալի ազդեցություն, ինչն իր հերթին արտահայտվում է գնաճային սպասումների և ռիսկերի ավելացմամբ»,– ասվում է հաշվետվությունում։

ՀՀ ԿԲ ներկայացրած սցենարի համաձայն՝ վերոնշյալ գործոններով պայմանավորված, առաջիկա եռամսյակներում սպասվում է բարձր գնաճային միջավայրի պահպանում: Այդ իրավիճակում, հաշվի առնելով երկրի ռիսկ-հավելավճարի էական ավելացումն ու գնաճային սպասումների աճը՝ Կենտրոնական բանկն արդեն իսկ համեմատաբար մեծ քայլով բարձրացրել է քաղաքականության  տոկոսադրույքը: Վերջինս, քաղաքականության տոկոսադրույքի նախորդ բարձրացումների հետ մեկտեղ, սպասվող մակրոտնտեսական զարգացումների ներքո կհանգեցնի 12-ամսյա գնաճի աստիճանաբար նվազմանը և միջնաժամկետ հատվածում նպատակային 4% ցուցանիշի շուրջ կայունացմանը:

«ԿԲ կարճաժամկետ կանխատեսումների սույն սցենարի համաձայն՝ ՀՀ հիմնական գործընկեր երկրի՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցների բացասական ազդեցության պարագայում 2022 թ. ՀՀ տնտեսական աճի կանխատեսված ցուցանիշը էականորեն նվազեցվել է: Միջնաժամկետ հատվածում ևս տնտեսական աճը, նախորդ կանխատեսման համեմատությամբ, ավելի ցածր կլինի: Մինչև տարեվերջ տնտեսական աճը կպահպանվի ցածր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կավելանա և կկայունանա երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակի շուրջ: 

2022 թ. համար կանխատեսված տնտեսական աճի վերանայումը մեծ մասամբ պայմանավորված է արդյունաբերության ճյուղի սպասվող անկմամբ, ինչպես նաև շինարարության ու ծառայությունների ճյուղերի աճի տեմպերի դանդաղմամբ: Միաժամանակ, համախառն պահանջարկը կկրի արտաքին պահանջարկի թուլացման և արտերկրից դրամական փոխանցումների զգալի նվազման բացասական ազդեցությունը, մինչդեռ զբոսաշրջության ոլորտից ակնկալվում է դրական նպաստում: Միջնաժամկետում տնտեսական աճի դանդաղումը կպայմանավորվի ներդրումների ակնկալվող ավելի թույլ միջավայրով, ինչն էլ իր հերթին կանդրադառնա արտադրողականության ավելի դանդաղ վերականգնման վրա։ Կանխատեսվող հորիզոնում գնաճի և տնտեսական աճի կանխատեսված ուղեգծից շեղման ռիսկերը հավասարակշռված են (մանրամասն տե՛ս «2.2.4. Հիմնական դատողություններ և ռիսկեր» ենթաբաժնում): Կենտրոնական բանկը, ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների և առկա բարձր անորոշության ներքո, քննարկում է տարբեր սցենարներ, ամենօրյա ռեժիմով մշտադիտարկում մակրոտնտեսական իրավիճակի փոփոխությունները և որևէ ուղղությամբ գնաճային ռիսկերի դրսևորման դեպքում պատրաստ է համապատասխանորեն արձագանքելու՝ միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործումն ապահովելու համար»,– ասվում է ԿԲ–ի հրապարակած «Գնաճի հաշվետվություն»–ում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ) Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացածը 23-ամյա բլոգեր Սվետլանա Առաքելյանն է Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու Կինը 40 տարի իր պահարանում նկար է պահել և պարզել, որ այն կարող է արժենալ 3 միլիոն դոլարՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ) Մոտ 50 օր հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի խափանման միջոցը փոխվել է 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում Bloomberg. Եվրոպան սպառում է Patriot համակարգերի համար նախատեսված որսորդական հրթիռներըՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվել Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Հունգարիայում ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը Էրդողանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասինԿրակովում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում Խոշոր ավտովթար Սյունիքում․ «Ֆլեշ»-ի ավտոցիստեռնը գլխիվայր հայտնվել է դաշտում PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել Սամվել Ալեքսանյանի մուտքը ՌԴ արգելել են. Պոդոլյակի եղբոր զոհվելը և Ռիների նախագահական հայտը (տեսանյութ) Թրամփի ընտրական հարվածը, Ռուսաստանի շուրջ եվրոպական պառակտումն ու նոր լարվածությունը (տեսանյութ) Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն է ուղարկվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը վերաբերող դիմում Դավիթ Բեկ բնակավայրի ՀԷԿ-ում 51-ամյա տղամարդը էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Էրդողանը կրկին առաջարկել է Ստամբուլը որպես Ուկրաինայի հարցով բանակցությունների վայրՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խnւլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է Կենսաթոշակները 2027թ. հունվարի 1-ից 1,000 դրամով չեն բարձրանա․ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն Ձյուդոյի օլիմպիական չեմպիոն Ռիները կառաջադրվի Ֆրանսիայի նախագահի պաշտոնումԶեղծարարության փորձերը կրկին ակտիվացել են․ ՆԳՆ-ն զգուշացում է տարածել «Ձեզ վրա դժոխք կթափեն». Իրանն ԱՄՆ-ին 48 ժամ է տվել Թուրքիայում հիվանդանոցի մաքրուհուն կասկածել են վիրահատություններին մասնակցելու մեջՎթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզումԷրդողանը մտադիր է շարունակել ուկրաինական հարցի քննարկումը Պուտինի հետԱդրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. ԱբրահամյանՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ըԵգիպտոսի տրանսպորտի նախարարին կոչ են արել հրաժարական տալ գնացքի վթարից հետոՓաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում` հնազանդորեն կատարում ենՄոլդովայի նախկին նախագահը Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագիրը անվանել է խելագարության գագաթնակետՆիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներԱշխարհի ամենատիտղոսակիր ձյուդոիստը մտադիր է դառնալ Ֆրանսիայի նախագահըՓաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. ԹանդիլյանՊեսկով. Մոսկվան հրապարակավ չի քննարկի անվտանգության հարցերըԻսպանիան քննարկում է TikTok-ի կասեցումը՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության տեսանյութերի բացահայտումից հետոՍահմանադրության հարցով հանրաքվեի երկու ելքերն էլ վտանգավոր են․ իրավաբանՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. ՉալաբյանՈւկրաինայի նախագահի խորհրդականի եղբայրը զոհվել է Ռուսաստանի կողմից կռվելիսՈչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համարԿրակովի հրաձիգը ինտերնետում հետաքրքրված է եղել հարձակումներովՊաղեստինը ժամանակավորապես արգելել է արաբ իսրայելցիներին հող գնել ու վաճառել՝ հրեաների գործարքներից հետոՍամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանումԻտալիայի ՊՆ ղեկավարը խոստովանել է, որ Հռոմը չունի Կիևին օգնելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաները
Ամենադիտված