Սյունիքում դեմ դիմաց բախվել են Mercedes-ն ու Toyota Vitz-ը. կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Երեկ ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 69-ամյա Ֆ. Սարգսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մեղրիի մաքսակետ-Երևան Մ-2 միջպետական ճանապարհի 14-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Սյունիքի մարզի բնակիչ, 61-ամյա Ս. Դավթյանի վարած Toyota Vitz մակնիշի ավտոմեքենային, հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Toyota-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է Մեղրու բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար