Կադիրովը Պուտինին կոչ է արել «թույլ տալ զինվորականներին ավարտին հասցնել այն, ինչ սկսել են» Ուկրաինայում
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը, խոսելով Ուկրաինայում գործողության մասին, կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին թույլ տալ զինվորականներին ավարտին հասցնել սկսածը։
«Մենք՝ ռազմիկներս, համաձայն չենք այս բանակցություններին, այս պայմանավորվածություններին, բայց սա է քաղաքական կամքը, մենք սրա համար ունենք նախագահ, ինչպես ինքն ասի, այդպես էլ պետք է լինի, մենք` ռազմիկներս, որ կռվում ենք, մտադիր չենք նահանջել, և մենք կոչ ենք անում պետության ղեկավարությանը` ի դեմս նախագահի, որպեսզի մեզ թույլ տան ավարտին հասցնել նրա սկսածը»,- ասել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում հրապարակված տեսաուղերձում:
«Քանի դեռ կան բանդերովցիները, նացիստները, իսլամական մարտիկներ - շեյթանները, Ուկրաինան չի կարող նորմալ կյանք ունենալ։ Կամ ոչնչացնում ենք, կամ ցմահ բանտարկում ենք։ Մարտերը չեն դադարեցնում և չեն դադարեցվի, քանի դեռ մենք չենք ոչնչացնել բանդերովցիներին»,- հավելել է նա։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար