СУ-30СМ ինքնաթիռները Հայաստան ներկրվելուց հետո մեր երկրի սահմանները ոչ մի անգամ չեն լքել․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքական«Հայաստանի ունեցած 4 հատ СУ-30СМ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները ՀՀ ներկրվելու օրից երկրի սահմանները ոչ մի անգամ չեն լքել». Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հերքելով թուրք-ադրբեջանական հրապարակումները, թե Հայաստանում գտնվող Սու-երը տեղափոխվել են Ուկրաինա Ռուսաստանի կողմից ուկրաինական ուժերի դեմ կռվելու համար։
«Արեւմտյան աշխարհում լայնորեն շրջանառվում է ադրբեջանական աղբյուրների հեղինակած այն կեղծ տեղեկատվությունը, թե իբր Հայաստանն իր ունեցած 4 հատ СУ-30СМ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները տրամադրել է Ռուսաստանին՝ Ուկրաինայում օգտագործելու համար: Սա, իհարկե, աղաղակող ապատեղեկատվություն է եւ մեր СУ-երը Հայաստան ներկրվելու օրից մեր երկրի սահմանները ոչ մի անգամ չեն լքել»,- նշեց Փաշինյանը:
Նրա գնահատմամբ՝ երբեմն էական դերակատարում են ունենում նման fake news-երը այն համատեքստում, որ Ադրբեջանը ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, ընթացքում, այնպես էլ պատերազմից հետո Ադրբեջանը վարում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի, բովանդակության ձեւավորման քաղաքականություն՝ դրանով փորձելով Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձեւավորել:
«Նույն կերպ իբրև ճշմարտություն է հրամցվում այն լուրը՝ Հայաստանի տարածքով վարձկաններ են տեղափոխվում Ուկրաինա: Ցանկացած քիչ թե շատ տեղյակ մարդ գիտի, որ Հայաստանը, որը 2 տարի առաջ ինքն է տուժել պատերազմում իր դեմ վարձկան ահաբեկիչների ներգրավումից չի կարող երբեք նպաստել այլ վայրերում նրանց ներգրավմանը»,- ընդգծեց Փաշինյանը:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան