«Շատ ցավալի փաստ է». Նիկոլ Փաշինյանը խոսեց Անդրանիկ Փիլոյանի ձերբակալությունից
ՔաղաքականԿառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի ձերբակալությունից:
Նա ասաց, որ իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել արտակարգ իրավիճակների նախարարությունում. այս պահի դրությամբ կան ձերբակալված անձինք, ձերբակալվել է նաև նախարար Փիլոյանը:
«Ես սա ցավով եմ ասում, շատ ցավալի փաստ է, իհարկե, մենք որևէ մեկի անմեղության կանխավարկածը չհարգելու իրավունք չունենք, բայց ես ուզում եմ արձանագրել, որ մենք հանրայնորեն ստանձնել ենք 0 հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ ու շատ կարևոր է, որ մենք այդ դիրքորոշումը պահենք», - ասաց ՀՀ վարչապետը:
Փաշինյանը նշեց, թե միայն օրիանական ուժի մեջ մտած դատավճռից հետո է կարելի որևէ արձագանք անել:


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար