Ուկրաինան Վարշավայի հետ քննարկում է Լեհաստանի և Բելառուսի միջև սահմանների փակման հարցը
Ուկրաինայի և Լեհաստանի իշխանությունները բանակցություններ են վարում լեհ-բելառուսական սահմանի փակման շուրջ։ Այս մասին Ուկրաինայի ազգային հեռուստամարաթոնի ժամանակ խոսել է Լեհաստանում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Դեշիցան։
«Մենք բանակցում ենք Լեհաստանի ենթակառուցվածքների նախարարության, Լեհաստանի կառավարության հետ, որպեսզի ամբողջությամբ փակենք սահմանները` նույնիսկ եթե որոշումը չընդունվի ԵՄ մակարդակով», - ասել է Դեշիցան:
Բացի այդ, դիվանագետի խոսքով, Ուկրաինան նմանատիպ խնդրանքով դիմել է Լիտվային, Լատվիային և Էստոնիային՝ փակել սահմանները Ռուսաստանի և Բելառուսի հետ։
«Կարծում եմ, որ այս որոշումը կկայացվի: Այդ դեպքում մենք ստիպված չենք լինի սպասել ԵՄ-ին, և մենք ամբողջությամբ արգելափակելու ենք ցանկացած մատակարարում Ռուսաստան», - պարզաբանել է Դեշչիցան:
Ամբողջ մարտ ամսվա ընթացքում ակտիվիստները փորձել են փակել Լեհաստանի և Բելառուսի միջև ցամաքային սահմանը, որպեսզի կասեցնեն Ռուսաստանի համար նախատեսված առևտրային բեռներով բեռնատարների հոսքը։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար