Ուսուցչուհին ութ անգամ սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ և հայտնվել բանտում
ԱյլԱՄՆ-ում ավագ դպրոցի 34-ամյա ուսուցչուհին սիրավեպ է ունեցել 15-ամյա աշակերտի հետ, սիրով զբաղվել նրա հետ ու հայտնվել բանտում։ Այս մասին հաղորդում է Opposing Views-ը:
Լուիզիանա նահանգի Զաքարի քաղաքի դպրոցի ուսուցչուհի Էլարիա Սիլվան ձերբակալվել է պաշտոնապես մանկապղծության մեջ մեղադրանք առաջադրվելուց հետո: Ըստ քննիչների՝ կինն իր տանը «ութ-ինը անգամ» սեռական հարաբերություն է ունեցել դեռահասի հետ 2021 թվականի ամռանը։ Քննիչները նշել են, որ Սիլվայի երեխան այդ ընթացքում եղել է տանը։
Գործով զբաղվող հետախույզը պնդում է, որ ուսուցչուհին նախ նամակն ուղարկել է երեխայի դպրոցական հաշվեհամարին, իսկ հետո անցել են անձնական հասցեներով շփվելուն, «որպեսզի նրանց հետքը չգտնվի»։ Պարզվել է նաև, որ կինը բազմիցս ուղարկել է սեռական բնույթի իր լուսանկարներն ու տեսանյութերը դեռահասին։
Հաղորդվում է նաև, որ աշակերտը ցանկացել է հանրայնացնել ուսուցչուհու հետ հարաբերությունները, սակայն նա «տուժողին խնդրել է դա չանել, քանի որ նման բացահայտումը կարող է ազդել իր աշխատանքի և ընտանիքի վրա»: Դպրոցի տնօրինությունը հանցագործության մասին իրավապահ մարմիններին հաղորդում է տվել հունվարի 24-ին, նույն օրը ուսուցչուհուն ուղարկել են վճարովի արձակուրդ։ Հետաքննության արդյունքում Սիլվան կալանքի տակ է առնվել առանց գրավի։