Կինը գտել է մեկ դար առաջվա նամակներ և իմացել ընտանեկան տհաճ գաղտնիքը
Այլ
Նյու Յորքի բնակչուհին մեկ դար առաջվա նամակներ է գտել, որոնց շնորհիվ իմացել է մի ընտանիքի տհաճ գաղտնիքը և որոշել չբացահայտել այն։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
28-ամյա Չելսի Բրաունը սիրում է ընտանեկան ժառանգություն փնտրել՝ օրագրեր, նամակներ և հուշանվերներ։ Դեպքերի ճնշող մեծամասնությունում նա փորձում է գտածոները վերադարձնել նախկին տերերի ժառանգներին, սակայն երբեմն որոշում է դրանք պահել իր մոտ՝ ոչ ոքի չվնասելու համար։ Դա տեղի է ունեցել նրա ձեռքն ընկած նամակների հետ, որոնք թվագրվում են 1908-ից 1911 թվականներին։
Նամակագրությունը բացահայտել է հարսի և փեսայի լավագույն ընկերոջ գաղտնի հարաբերությունները։ Կինը սկսել է դավաճանել իր սիրելիին դեռ հարսանիքից առաջ և շարունակել է ամուսնությունից հետո առնվազն մեկ տարի։ Ամերիկուհին տեղեկություններ է գտել նրանց կենդանի հետնորդների մասին, սակայն կասկածել է, թե արժե՞ նրանց վրդովեցնել ու նման տհաճ գաղտնիք բացահայտել։
Բրաունը կարծում է, որ իր առաքելությունն է վերադարձնել արտեֆակտն ընտանիքներին, որոնք կօգնեն նրանց նոր բան իմանալ հարազատների մասին, վերականգնել անցյալի մանրամասները: Միևնույն ժամանակ, նրա համար կարևոր է, որ այդ տեղեկությունը չվնասի հասցեատերերին: «Պարզապես կան իրեր, որոնք, իմ կարծիքով, ընտանիքը չպետք է հայտնաբերի և տեսնի», - ասել է նա:
Համացանցի օգտատերերը հայտնել են իրենց կարծիքը և Բրաունին առաջարկել խնդրի լուծման մի քանի տարբերակ։ Ոմանք կարծում էին, որ նամակները կարելի է փոխանցել սերունդներին, բայց նախազգուշացումով, որ դրանք ոչ այնքան հաճելի բան են պարունակում։ Մյուսները, ընդհակառակը, կտրականապես դեմ էին ժառանգներին գաղտնիքը բացահայտելուն, քանի որ ենթադրում էին, որ դա միայն հիասթափություն կբերի։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար