Չի կարելի հանձնվել դահճին, նրանք գալու են Երևան՝ մինչև Սարյան ու Կասկադ, Սևանում չեն թողելու ջուրը մտնենք․ Վարդևանյան
ՔաղաքականԱյսօր Հայաստանն ապրում է վերջին 100 տարվա իր ամենածանր օրերը։ Սա չափազանցություն չէ։ Մենք կանգնած ենք վերանալու շեմին։ Այդ շեմը որպես ազգ, որպես պետություն վերանալու շեմն է, այս մասին «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» խորագրով Երևանի Ազատության հրապարակում ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կազմակերպած հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Այսօր իշխանությունը խոստանում է խաղաղություն։ Բայց ո՞ւմ է խոստանում այդ խաղաղությունը։ Մե՞զ։ Հայ ազգի՞ն։ Ոչ։ Այս իշխանությունը խոստանում է խաղաղություն Ադրբեջանին և Թուրքիային։ Նա խոստանում է, որ չի լինի հայկական այնպիսի պետություն, որի հետ դրանք ստիպված, ուզելով-չուզելով պետք է հաշվի նստեն։ Այս խաղաղությամբ կբացվի թուրք-ադրբեջանական խաղաղության դարաշրջանը, երբ Հայաստանը կդառնա այդ երկու երկրների համար ոտքի տակի երկիր։ Այ այդ ժամանակ թուրքերը խաղաղ կապրեն։ Դա հաստատ»,– ասաց նա։
Մանրամասները` տեսանյութում:


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար