Լոռու մարզում 53-ամյա վարորդը Ford Transit-ով վրաերթի է ենթարկել 12–ամյա հետիոտնին
Արտակարգ Պատահար
Այսօր վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի 38-րդ կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ, 53-ամյա Ա. Պարանյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ, 12-ամյա Աննա Ք.-ին, հայտնում է shamshyan.com-ը։
Վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված երեխան սովորում է Թումանյան համայնքի դպրոցներից մեկի 6-րդ դասարանում:


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար