Հայաստանը ոտքի է կանգնում և բարձր գոչում՝ Արցախ. Իշխան Սաղաթելյան
Բլոգոսֆերա
Հայաստանում շարունակվում է Արցախի պետական դրոշի հաղթարշավը:
Արցախի դրոշը տեղադրվել է Չարենցավանում, Գյումրիում, Աբովյանում, Սևանում, Արմավիրում ու Էջմիածնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
«Բոլոր այս քաղաքները միացան իշխանությունների հակազգային քաղաքականության մերժման արշավին։ Հայաստանը ոտքի է կանգնում և բարձր գոչում՝ Արցախ։ Մարդիկ ցույց են տալիս, որ իրենք կարող են տեղերում կազմակերպվել և, ի հակառակ օրվա իշխանությունների, Արցախի խնդիրը նորից դարձնել համազգային օրակարգի գլխավոր հարց։
Կեցցե՛ք սիրելի հայրենակիցներ։ Պաշտպանենք Արցախը՝ փրկենք Հայաստանը», - գրել է Իշխան Սաղաթելյանը։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար