Ռուսաստանում արջերի հարձակման հետևանքով ևս մեկ մարդ է մահացել, մեկ ուրիշը՝ վիրավորվել Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կնվազի Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր Լույս չի լինի. հասցեներ Ինչ իրավիճակ է Լարսում Թրամփը վերջին ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ի համար «հսկայական հետքայլ» է անվանել Իսրայելական քաղաքն Իրանի դեմ 65,3 մլն դոլարի հայց է ներկայացրել Եգիպտոսում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի․ 114 մարդ վիրավորվել է Ամստերդամում 200 հազար մարդ է դուրս եկել ցույցի՝ ընդդեմ Իսրայելի նկատմամբ Նիդերլանդների քաղաքականության Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հաստատել է Ռեշտ — Աստարա երկաթուղու կառուցման համաձայնագիրը Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող անձին․ նա ձերբակալվել է 

Այս պայմաններում Արցախի և արցախահայության շահերը արևմուտքի համար փոքրիկ գլխացավանք են դառնում

Բլոգոսֆերա

Արցախը Հայաստանի մարող ինքնիշխանության վերջին պատվարն է և սա չափազանցություն չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության քարտուղար Սոս Հակոբյանը։ 

«Բազմաթիվ մարդկանց մոտ թյուր կարծիք է, որ Արցախը և Լեռնային Ղարաբաղի հարցը «բրախելու» արդյունքում մենք ավելի հեշտ և հանգիստ ենք ապրելու երեք անգամ բնակչությամբ մեզ գերազանցող Ադրբեջանի և 20 անգամ գերազանցող Թուրքիայի արանքում:

Այս կործանարար և սխալ եզրահանգումը գալիս է այն թյուր մտքից, որ այս տարածաշրրջանում առանց արևի տակ սեփական տեղի համար պայքարելու հնարավոր է ապրել՝ Սարյանի վրա գինի և գարեջուր խմելով և հյուսիսային պողոտայում շվշվացնելով քայլելու միջոցով: Իսկ կարծիքը թյուր է մեկ այլ ի սկզբանե կեղծ թեզի պատճառով, որ թշնամին ինչ ցանկանում էր արդեն ունի և իր ախորժակը հագեցած է:

Առհասարակ, չկա այդպիսի հանգրվան, երբ երկրները կարճաժամկետ կամ երկարաժակմետ միջակայքում կանգնում են և այլ երկրների և ժողովուրդների հաշվին առաջ չեն գնում իրենց շահերի բավարարման անվերջանալի ճանապարհով: Դրան կա շատ հասարակ բացատրություն. պատմությունը ունի ցիկլիկ բնույթ՝ այն ինչ հնարավոր է այսօր, վաղը կարող է անհնար լինել, հետևաբար անհրաժեշտ է առավելագույն կերպով ամրապնդել դիրքերը որևէ մի օր սպասվող հարձակումներին ավելի հզոր վիճակում դիմակայելու համար:

Հատկապես, երբ դու չափազանց սուղ ռեսուրսներով փոքրիկ երկիր ես, որը պարտվել է պատերազմում, քո ինքնիշխանության պահպանման միակ շանսը պայքարելն է երկարաժամկետ հատվածում շահերի համընկնում ունեցող ավելի մեծ երկրի հետ դաշնակցային հարաբերությունների ներքո:

Հիմա ուշադրություն, կա շատ կարևոր մի հանգամանք. մեծ և հզոր երկրներին «հետաքրքիր» լինելու համար պետք է ունենաս հավակնոտ շահեր, որոնց համար պայքարում ես, որոնց բավարարումը թեկուզ երկարաժամկետ հատվածում բխում է նաև մեծ երկրի շահերից, ինչի համար էլ վերջինս պատրաստ է փոքր երկրին օգնել զարգացնելու սեփական անվտանգային և տնտեսական կարողությունները:
Հաշվի առնելով այս ամենը, ձեզ տվեք մեկ հարց, որ երկիրը, թշնամիներին չհաշված, մեր տարածաշրջանում, Արցախում ունի առավել մեծ շահեր և ներկայություն: Գուցե հենց այն երկիրը, որը ունի խաղաղապահներ Արցախում:

Սրան էլ գումարեկ մեկ այլ հանգամանք. արևմուտք-ՌԴ էներգակիրների հարցով առճակատման արդյունքում Ադրբեջանը դարձել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի համար խիստ կարևոր և ցանկալի դաշնակից: Այս պայմաններում Արցախի և արցախահայության շահերը արևմուտքի համար փոքրիկ և անկարևոր գլխացավանք են դառնում:

Իսկ մեր իշխանությունները իրենց կեղտաջրերի մեջ թաթախված ոտքերը փորձում են մաքրել առ ռուսական ներկայություն, հրաժարվում են Արցախից, համաձայնվելով Ադրբեջանի 5 կետերի հետ, փաստացի այն տեսնում են Ադրբեջանի կազմում:

Այս ամենի հետևանքով մենք կարող ենք հայտնվել մի թմրամոլի կարգավիճակում, որն իր անպետքության պատճառով արդեն հետաքրքիր չէ, ոչ իր ժամանակի մոտ ընկերներին, ոչ էլ հեռու բարեկամներին: Արդյունքում՝ մեր կողքին զուտ աշխարհագրորեն կմնան երկու թուրքական պետություններ, որոնք անընդհատ բարձրացնելով թմրադեղի դեղաչափը լավագուն դեպքում կհասցնեն մեզ համայնքային մի կարգավիճակի Արարատյան տարածքում, Ռուսաստանում և արևմուտքում:

Սա այն ճանապարհն է, որին մենք դեռևս հետևում ենք անշեղորեն…»,- գրել է Հակոբյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանում արջերի հարձակման հետևանքով ևս մեկ մարդ է մահացել, մեկ ուրիշը՝ վիրավորվելԱդրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կնվազիԱլավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավորԼույս չի լինի. հասցեներԻնչ իրավիճակ է ԼարսումԹրամփը վերջին ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ի համար «հսկայական հետքայլ» է անվանել Իսրայելական քաղաքն Իրանի դեմ 65,3 մլն դոլարի հայց է ներկայացրել Եգիպտոսում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի․ 114 մարդ վիրավորվել է Ամստերդամում 200 հազար մարդ է դուրս եկել ցույցի՝ ընդդեմ Իսրայելի նկատմամբ Նիդերլանդների քաղաքականության Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հաստատել է Ռեշտ — Աստարա երկաթուղու կառուցման համաձայնագիրը Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող անձին․ նա ձերբակալվել է Ինչպես հաջողություն բերել ձեր տուն 2027 թվականին՝ Կարմիր կրակե այծի տարում Նորալուսին Կարիճում՝ նոյեմբերի 9-ին. Ինչ պետք է թողնի կենդանակերպի յուրաքանչյուր նշանը Ինչպես զարդարել ձեր տունը Կարմիր կրակե այծի` 2027 թվականի համար Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 9-15 շաբաթվա համար. Խոյերը մեծ ծրագրեր կկազմեն, իսկ Առյուծները կփորձարկեն իրենց դիմացկունությունը Մասնագետը ստամոքսի խանգարման դեմ ըմպելիքներ է խորհուրդ տվել Բժիշկը զգուշացրել է այտուց նվազեցնելու ժողովրդական միջոցների մասին, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը Կանարյան կղզիներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել միգրանտների հոսքի պատճառով․ Իսպանիայի վարչապետը արտահերթ նիստ կհրավիրի «Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու Daily Mirror. Չարլզ III-ը կարող է դառնալ Չինաստան այցելած երկրորդ բրիտանացի միապետը Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է Փեզեշքիանը Իրանի 80 հազար մզկիթներին կոչ է արել նպաստել էներգառեսուրսների խնայողությանը Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը Ընտանիքների հետ ճաշող բժիշկները Կրակովում հրաձգությունից հետո շտապել են փրկել մարդկանց Գերմանիայում ավտոբուսը վրաերթի է ենթարկել արոտավայրից փախած ուղտին Մոսկվայի առևտրի կենտրոնների նախկին համասեփականատեր, ադրբեջանցի Մանաշիրովը հեռակա կարգով դատապարտվել է 12 տարվա ազատազրկման Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին Պետերբուրգում արտակարգ վայրէջք է կատարել 152 ուղևորով ինքնաթիռը ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար Բեռլինում տղամարդը Ռայխստագի դիմաց անարգել է Գերմանիայի դրոշը՝ այն փոխարինելով Պաղեստինի դրոշով Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով մեկուսացած շիմպանզեներին դրոնով սնունդ են հասցրել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ աշխարհի առաջնության փոխանցիկ դրոշը փոխանցվեց Հայաստանին Նոյեմբերի 9-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը Իրանցի գեներալ․ Թեհրանին ընդդիմացող երկրները դատապարտված են պարտության Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ Ալիև. «Հուսով եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կհանգեցնի կոնկրետ արդյունքների» Հրաձգություն Կրակովում և ծնողների ու քրոջ սպանություն․ Լեհաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել, դիտարկվում է ահաբեկչության վարկածը
Ամենադիտված