Ազգային ժողովում մեկնարկեց հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ
ՔաղաքականԱզգային ժողովում ապրիլի 12-ին մեկնարկեց հերթական քառօրյա նիստը։
Նիստի օրակարգում է 25 հարց։ Խորհրդարանը քննարկելու է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, որի ընդունվելու դեպքում կկարգավորվի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը և կապահովվի մշտական հանձնաժողովի աշխատանքների բնականոն ընթացքը, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծերը, որոնցով կապահովվի Գլոբալ Ֆորումի շրջանակներում Հայաստանի կողմից հարկային հարցերում համապատասխանող երկրի կարգավիճակ և բավարար գնահատական ստանալը։
Պատգամավորների քննարկմանը կներկայացվի նաև Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի նպատակն է սահմանել հարկային եւ մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքի քննության գրավոր ընթացակարգ եւ դրանով իսկ կապահովվի տվյալ վարչական վարույթի առավել սեղմ ժամկետում առանց բարդացնելու իրականացումը, ինչպես նաև «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը։
Ի թիվս այլ նախագծերի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքը եւ արդյունքները, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը կզեկուցի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին 2020-2021 թվականների հաղորդումը, իսկ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը կներկայացնի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը։
Քառօրյա նիստի ընթացքում խորհրդարանը նաև կընտրի Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 3 անդամ։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար