Մի հատ ձեր միտինգից հետո լսեի՛ք՝ ինչ են խոսում մարդիկ․ Երևանում արցախցիներին չե՛ն պաշտպանում. Հակոբյան
ՔաղաքականՄարդիկ, որոնք մինչեւ այսօր չեն հասկացել, որ Արցախի դրոշը ԱԺ ամբիոնից կախելով իրենք Արցախը չեն պաշտպանում, մարդիկ, որոնք մինչեւ այժմ չեն հասկացել, 20-30 տարի լինելով իշխանություն չեն պատկերացրել, թե ինչպես պետք է պաշտպանել Արցախը, օրեր առաջ տեղի ունեցած հանրահավաքում խայտառակ մտքեր փոխանակելով եւ սեփական ժողովրդին բախտախնդրության տանելով, փորձում են էժանագին քաղաքական դիվիդենտներ ապահովել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
«Դուք այնքան չեք տիրապետում իրավիճակին, որ բացարձակ իրականության հետ կապ չունեք: Գոնե այդ միտինգից հետո ձեր հնչեցրած մտքերից հետո մի հատ տեսնեիք, թե այդ նույն տարածքում հավաքված մեր համաքաղաքացիները ինչ են խոսում ձեր մասին: Էն պաթոսախառը բառապաշարով Երեւանի կենտրոնում Արցախը թուրքից պաշտպանելու արտահայտություններով դուք արդեն վաղուց ձեզ սպառել եք:
Այստեղ միտք հնչեց, որ մենք մեկնում ենք Արցախ՝ ամենակարեւոր օրակարգին հետեւելու եւ Արցախի քաղաքացիներին պաշտպանելու: Ես ուզում եմ պնդել հակառակը: Նանք հենց հիմա մեկնում են Արցախ վտանգելով Արցախի եւ Հայաստանի քաղաքացիներին: Սա նկատի ունեցեք:
Ես առաջարկում եմ քաղաքական օրակարգը զերծ պահենք բախտախնդիրներից եւ մեր հայրենակիցներին բախտախնդրության տանելու կոչերից ու մղումներից»,-ասաց նա:


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար