«Չեք կարող մանդատները վայր դնել, գտեք ձեզ»․ Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Քաղաքական«Լավ, բա էս մարդիկ ե՞րբ են աշխատելու, ե՞րբ են իրենց ստացած աշխատավարձն արդարացնելու։ Օրենսդրական նախաձեռնությունների քանակը մատերի վրա կարելի է հաշվել։ Դրանք միտված են Քոչարյանի դատավարության վրա ազդեցություն ունենալուն». Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, Ազգային ժողովում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը հայտարարեց, որ ընդդիմադիրները զուգորդված աշխատում են Ադրբեջանի Զինված ուժերի հետ․
«Հայտարարություն-սադրանք սահմանին, հանդիպում բարձր մակարդակով-հայտարարություն-միտինգ։ Սրանք զուգադիպություններ չեն, սրա պատասխանը պետք է տաք։ Ձեր չաշխատելու, ձեր այստեղ չգալու»։
ԱԺ խոսնակն ասաց, որ ընդդիմադիրներն այսօր հավաքվել էին, որպեսզի կոճակը սեղմեն, որն ապահովում է աշխատավարձի մուտքերը․
«Խմբակցությունը կարող էր հանգիստ հայտարարություն տարածել ու ընդհանրապես չգալ։ Բայց չէ, պարտադիր պետք է գային, գրանցվեին, հետո դիմեին աշխատակազմին՝ ասելով, որ սա քաղաքական ակցիա է, խնդրել բացակայությունը համարել հարգելի ու աշխատավարձերից չպահել։ Էս ա մեր էսօրվա ընդդիմությունը»։
Սիմոնյանը նաև վստահություն հայտնեց, որ ընդդիմադիրները չեն կարող դնել մանդատները․
«Եթե այստեղ գործունեություն չեք ծավալում, ի՞նչ եք անում էստեղ, ինչո՞ւ եք գալիս, ինչո՞ւ եք աշխատավարձ ստանում, որ ձեր կայքերի համար նյութեր ապահովե՞ք։ Մեկ ա դրանք ոչ մեկ չի կարդում։ Գտեք ձեզ»:
Հիշեցնենք, որ քիչ առաջ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարեց քառօրյան բոյկոտելու ու Արցախ մեկնելու մասին:


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար