Ինչու Քայլի Ջենները դեռ չի չի հայտնում որդու անունը
Ժամանց
Երկու ամիս առաջ հայտնի դարձավ, որ մոդել Քայլի Ջենները երկրորդ անգամ է մայրացել։ Ռեփեր Թրեվիս Սքոտի և Քայլի Ջենների երկրորդ զավակի անունը դրեցին Վուլֆ Վեբստեր, սակայն փոքր ժամանակ անց աղջիկը հայտնեց, որ նրան դուր չի գալի այդ անունը և նա հասկանում է, որ այն ընդհանրապես կապ չունի իրենց երեխայի խառնվածքի հետ:
Երկրպագուները արդեն երկար ժամանակ է հարցնում են Քայլիին, թե ինչ է Վուլֆի նոր անունը, սակայն պատասխան չեն ստանում: Այս հարցին անդրադառնալով USA Today-ին տված հարցազրույցում Քայլին նշել է.
«Մենք դեռ զբաղվում ենք անվան հետ կապված թղթաբանությամբ, զավակիս անունը դեռ Վուլֆ է, քանի որ նոր անունը դեռ չենք որոշել, այդ իսկ պատճառով չեմ կարող հայտնել նորություններ այս հարցի վերաբերյալ»։
Հիշեցնենք, որ Քայլի Ջեններն ու Թրեվիս Սքոտը միասին մեծացնում են նրանց առաջնեկ դստերը՝ Սթորմիին, իսկ փետրվարին հայտնել են որդու լույս աշխարհ գալու լուրը։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար