«Օհանյանն իր դղյակը թող ծուռ կառուցեր, թող կինն իր 5 հազար դոլարանոց կլատչները ծուռ բռներ». Ալեքսանյանը վրդովվել է
Քաղաքական«Սեյրան Օհանյանն այսպես դնելով Արցախի դրոշը՝ չգիտեմ, թե ինչ է դնում, բայց կարծիք ունեմ, եթե Սեյրան Օհանյանն իր կյանքում ինչ-որ մի բան ծուռ դնելու, կամ թեքելու կարիք ուներ, թող էս տունը ծուռ կառուցեր կամ թող պարոն Օհանյանի քաղաքականությամբ զբաղվող կինը իր 3-ից 5 հազար դոլարանոց կլատչերը ծուռ բռներ, բայց ոչ Արցախի դրոշը ծուռ դներ». Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, Ազգային ժողովում ասաց քպ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ տխմարություն անվանելով այն վերնագրերը, որ ինքն Արցախի դրոշը հեռացրեց ամբիոնից։
«Մի հատ նայեք էլի Սեյրան Օհանյանը այ էսպիսի պլաստիկ կտորով Արցախի դրոշ ա կպցնում, թող իր դղյակը էտ պլաստիկայով կպցներ: Մենք դարձանք Արցախի դրոշ հանող, իրենք դարձան Արցախի դրոշ դնող»,- հավելեց Ալեքսանյանը:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է