«Ցանկանում եմ, որ Տիմատին երգի իմ ամուսնության արարողության ժամանակ, այսինքն՝ երբեք»․ Տիմուր Բոտրուդինով
Ժամանց
Comedy Club ռուսական կատակերգական շոու ծրագրի համագործակից Տիմուր Բոտրուդինովը հեշտությամբ է գրավում աղջիկների սրտերը, սակայն իր 44-ամյակում դեռ միայնակ է։ Տիմուրը փորձել է տարբեր շոու ծրագրերում փնտրել իր սերը, սակայն այդպես էլ չի ստացվել․ երկրպագուները համոզված են, որ հաղորդավարի հարաբերությունները չեն ստացվում, քանի որ աղջիկներին նրանից հարկավոր է միայն գումար կամ հայտնիություն։
Տիմուրը հեշտությամբ է ընդունում այս փաստը և հաճախակի կատակներ է անում իր կարգավիճակի վերաբերյալ, վերջերս «Музыкальная интуиция» ծրագրի ժամանակ Տիմուրը կատակելով հայտնել է․ «Ցանկանում եմ, որ Տիմատին երգի իմ ամուսնության արարողության ժամանակ, այսինքն՝ երբեք»:
Հենց այս ժամանակ հաղորդավար Պավել Վոլյան նշել է, որ Տիմատին էլ, ինչպես Տիմուրը միայնակ է և նա նույնպես ակտիվորեն փնտրում է իր երկրորդ կեսին, ինչպես նաև նրանք երկուսն էլ նույն ազգությունն ունեն։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար