Թրամփը վերջին ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ի համար «հսկայական հետքայլ» է անվանել Իսրայելական քաղաքն Իրանի դեմ 65,3 մլն դոլարի հայց է ներկայացրել Եգիպտոսում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի․ 114 մարդ վիրավորվել է Ամստերդամում 200 հազար մարդ է դուրս եկել ցույցի՝ ընդդեմ Իսրայելի նկատմամբ Նիդերլանդների քաղաքականության Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հաստատել է Ռեշտ — Աստարա երկաթուղու կառուցման համաձայնագիրը Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող անձին․ նա ձերբակալվել է Ինչպես հաջողություն բերել ձեր տուն 2027 թվականին՝ Կարմիր կրակե այծի տարում Նորալուսին Կարիճում՝ նոյեմբերի 9-ին. Ինչ պետք է թողնի կենդանակերպի յուրաքանչյուր նշանը Ինչպես զարդարել ձեր տունը Կարմիր կրակե այծի` 2027 թվականի համար Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 9-15 շաբաթվա համար. Խոյերը մեծ ծրագրեր կկազմեն, իսկ Առյուծները կփորձարկեն իրենց դիմացկունությունը Մասնագետը ստամոքսի խանգարման դեմ ըմպելիքներ է խորհուրդ տվել Բժիշկը զգուշացրել է այտուց նվազեցնելու ժողովրդական միջոցների մասին, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը 

Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը, անշուշտ, ԶՈՒ-ի և կառավարության ձախողումն է. վարչապետ

Քաղաքական

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ունեցած ելույթում խոսեց նաև 2021 թվականի ընթացքում կառավարության ձախողումների մասին՝ որպես այդպիսին հիշատակելով 2021 թվականի մայիսի 12-ի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Սոթք-Խոզնավար հատվածում: Փաշինյանը դա համարեց Հայաստանի կառավարության և զինված ուժերի ձախողումը, սակայն հավելեց, որ այն, թե ինչպես այդ ամենին արձագանքեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, նաև այդ կազմակերպության ձախողումն է:

«Ինչո՞ւ այդ ձախողումը տեղի ունեցավ: Այս հարցի պատասխանը ստանալու համար, թերեւս, տեղի ունեցածը պետք է դիտարկել դրան նախորդած մի շարք կարեւոր իրադարձությունների խորապատկերում:  2021 թվականի մայիսի 10-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը արձակվեց իրավունքի ուժով, եւ մեր երկիրը թեւակոխեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջափուլ եւ միանշանակ է, որ դրանից երկու օր անց տեղի ունեցած ներխուժման մոտիվացիաներից մեկը Հայաստանի Պետական ինստիտուտները եւ պետականությունը կաթվածահար անելն էր, նախընտրական եւ ետընտրական քաոսի հարուցումը եւ ընտրությունների արդյունքների վրա կոնկրետ ազդեցություն ունենալը: Կարող ենք ուղիղ ասել, որ դա հարձակում էր նաեւ Հայաստանի ժողովրդավարության վրա:  Բայց մայիսյան ներխուժման համատեքստը կիսատ կմնա, եթե հաշվի չառնենք փետրվարին տեղի ունեցած իրադարձությունները, երբ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը բացահայտ կերպով քաղաքականության մեջ ներքաշվեց, կառավարության հրաժարականը պահանջող հայտարարություն տարածելով: Պետք է արձանագրել, որ ընդդիմությունը, որի երբեմնի առաջնորդի խոստովանությամբ, ինքը դեռ պատերազմի ժամանակ էր գեներալներին կոչ անում հրացանափողերն ուղղել ոչ թե հակառակորդի, այլ կառավարության շենքի վրա, ի վերջո հասավ իր նպատակին եւ պարզվեց, որ բանակում կան ուժեր, որոնց ավելի շատ հետաքրքրում է ոչ թե այն, թե ինչ կատարվում է սահմանին, այլ այն, ինչ կատարվում է Հանրապետության Հրապարակում, Բաղրամյան պողոտայում, Մելիք-Ադամյան փողոցում»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Զինված ուժերի քաղաքականացումը, ներքաշումը քաղաքական ինտրիգների մեջ հերթական անգամ ցույց տվեց իր աղետաբերությունը: «Եվ երբ հետահայաց վերլուծում ենք շատ իրադարձություններ, երբեմն տպավորություն է, թե ռազմական անհաջողությունները ոմանց պարզապես անհրաժեշտ են Հայաստանում իշխանափոխության շարժառիթ ձեւակերպելու համար: Իհարկե, սա կարող է կոնսպիրոլոգիա թվալ, որը ոչ մի կոնկրետ փաստով հիմնավորված չէ, բայց վերլուծությունները հանգեցնում են նման մտքերի: Մի շարք բարձրաստիճան զինվորականների բացահայտ հայտնվելը ընդդիմադիր դաշտում՝ պաշտոնանկությունից անմիջապես հետո, հաստատում են այն վարկածները, որոնց մասին խոսել եմ հայտնի իրադարձություններից առաջ: Նրանցից շատերը այսօր ընդդիմադիր ելույթներ են ունենում, մինչդեռ իրենք են եղել անձնական պատասխանատուն մի շարք ձախողումների, որոնց համար մեղադրում են կառավարությանը:

Ամեն դեպքում, հենց բանակի երկարամյա քաղաքականացումը, նրա լիարժեք ներգրավումը կոռուպցիոն շղթաներում դարձան այն համակարգային խոցերից, որոնք մեզ կանգնեցրին աղետի առաջ: Ու նկատի ունեմ ոչ միայն ուղիղ, այլեւ հարակից էֆեկտները: Վերը նկարագրված անպատասխանատվության, քաղաքականացման եւ ընդդիմադիրացման ֆոնին է, որ ինչպես բոլորովին վերջերս պարզվեց, Հայաստանի զինված ուժերում Ադրբեջանի կողմից ձեւավորված լրտեսական ցանցեր են գործել:  Սա մենք կարող ենք ասել Ազգային անվտանգության ծառայության այս պահին իրականացրած բացահայտումների վրա հիմնվելով, որոնք արդեն լրջագույն հարցեր են առաջացնում»,- մանրամասնեց Փաշինյանը:   

Նրա գնահատմամբ՝ ակնհայտ է, որ քաղաքականացման հետեւանքով բանակի շուրջ մեկուկես ամսվա կաթվածահար վիճակը 2021 թվականի փետրվար-ապրիլին ուղիղ հետեւանք ունեցավ ի դեմս Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժման եւ այդ իրադարձությունները ավելի հրատապ դարձրին բանակի բարեփոխումների օրակարգը, որի հիմնական նպատակներից մեկը պետք է լինի բանակի պրոֆեսիոնալացումը, ժամկետային զինծառայության համակարգը վերափոխելով պահեստազորի պարբերական հավաքների, մոտավորապես այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ հիմա իրականացնում ենք եռամսյա վարժական հավաքները: Վարչապետն ընդգծեց, որ իդեալում դա մեկ մարդու կյանքում պիտի կրկնվի մի քանի անգամ, որոշակի պարբերականությամբ:

«Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը, անշուշտ, Զինված ուժերի եւ կառավարության ձախողումն է: Բայց այն, ինչպես տեղի ունեցածին արձագանքեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, կարծում եմ ձախողում էր նաեւ կազմակերպության համար: Ի հեճուկս գոյություն ունեցող ընթացակարգերի, ՀԱՊԿ-ը մինչեւ օրս խնդրո առարկա հատվածում մոնիտորինգ իրականացնելու որոշում չի կայացրել՝ արդարացնելով երկար տարիներ հայ հանրության շրջանում առկա մտավախությունը, թե Հայաստանի անվտանգության համակարգի համար կարեւորագույն նշանակություն ունեցող այդ կազմակերպությունը անհրաժեշտ պահին ոչինչ չի ձեռնարկի, մնալով դիտորդի կարգավիճակում: Փաստն այն է, որ մինչեւ օրս ՀԱՊԿ-ը նույնիսկ դիտորդի կարգավիճակում որեւէ ձեւով այս իրավիճակը չի հասցեագրել:

Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ներկա գտնվել Սոթք-Խոզնավար հատվածում՝ իրական սպառնալիքներ ստեղծելով Հայաստանի Հանրապետության անվտանգության համար: Բայց նաեւ ուզում եմ արձանագրել, որ այդ իրադարձությունների հետեւանքով օկուպացիայի տակ հայտնված 45 քառակուսի կիլոմետր տարածքները, ցավոք, միակը չեն Հայաստանի Հանրապետությունում: Դեռեւս 90-ականների սկզբից եւս շուրջ 70 քառակուսի կիլոմետր տարածքներ գտնվում են այդ կարգավիճակում եւ ինչպես ասել եմ՝ մեր քաղաքականությունն է հարցի լուծումը դիտարկել դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողովի գործունեության համատեքստում»,- եզրափակեց Փաշինյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը վերջին ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ի համար «հսկայական հետքայլ» է անվանել Իսրայելական քաղաքն Իրանի դեմ 65,3 մլն դոլարի հայց է ներկայացրել Եգիպտոսում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի․ 114 մարդ վիրավորվել է Ամստերդամում 200 հազար մարդ է դուրս եկել ցույցի՝ ընդդեմ Իսրայելի նկատմամբ Նիդերլանդների քաղաքականության Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հաստատել է Ռեշտ — Աստարա երկաթուղու կառուցման համաձայնագիրը Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող անձին․ նա ձերբակալվել է Ինչպես հաջողություն բերել ձեր տուն 2027 թվականին՝ Կարմիր կրակե այծի տարում Նորալուսին Կարիճում՝ նոյեմբերի 9-ին. Ինչ պետք է թողնի կենդանակերպի յուրաքանչյուր նշանը Ինչպես զարդարել ձեր տունը Կարմիր կրակե այծի` 2027 թվականի համար Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 9-15 շաբաթվա համար. Խոյերը մեծ ծրագրեր կկազմեն, իսկ Առյուծները կփորձարկեն իրենց դիմացկունությունը Մասնագետը ստամոքսի խանգարման դեմ ըմպելիքներ է խորհուրդ տվել Բժիշկը զգուշացրել է այտուց նվազեցնելու ժողովրդական միջոցների մասին, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը Կանարյան կղզիներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել միգրանտների հոսքի պատճառով․ Իսպանիայի վարչապետը արտահերթ նիստ կհրավիրի «Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու Daily Mirror. Չարլզ III-ը կարող է դառնալ Չինաստան այցելած երկրորդ բրիտանացի միապետը Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է Փեզեշքիանը Իրանի 80 հազար մզկիթներին կոչ է արել նպաստել էներգառեսուրսների խնայողությանը Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը Ընտանիքների հետ ճաշող բժիշկները Կրակովում հրաձգությունից հետո շտապել են փրկել մարդկանց Գերմանիայում ավտոբուսը վրաերթի է ենթարկել արոտավայրից փախած ուղտին Մոսկվայի առևտրի կենտրոնների նախկին համասեփականատեր, ադրբեջանցի Մանաշիրովը հեռակա կարգով դատապարտվել է 12 տարվա ազատազրկման Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին Պետերբուրգում արտակարգ վայրէջք է կատարել 152 ուղևորով ինքնաթիռը ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար Բեռլինում տղամարդը Ռայխստագի դիմաց անարգել է Գերմանիայի դրոշը՝ այն փոխարինելով Պաղեստինի դրոշով Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով մեկուսացած շիմպանզեներին դրոնով սնունդ են հասցրել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ աշխարհի առաջնության փոխանցիկ դրոշը փոխանցվեց Հայաստանին Նոյեմբերի 9-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը Իրանցի գեներալ․ Թեհրանին ընդդիմացող երկրները դատապարտված են պարտության Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ Ալիև. «Հուսով եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կհանգեցնի կոնկրետ արդյունքների» Հրաձգություն Կրակովում և ծնողների ու քրոջ սպանություն․ Լեհաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել, դիտարկվում է ահաբեկչության վարկածը Իսրայելցին առաջին անգամ ընդգրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անկախ աուդիտորական կոմիտեում Politico. ՆԱՏՕ-ին 7 մլրդ եվրո չի բավականացնում մինչև տարեվերջ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար Ֆրանսիայում շաբաթ օրը կյանքի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում 360 մարդ է ձերբակալվել Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան Welt am Sonntag. Ուկրաինային օգնության պատճառով ԵՄ-ի համատեղ պարտքը կարող է գերազանցել 200 մլրդ եվրոն Բեռլինի մերձակայքում Mercedes-Benz-ի աշխատակիցները աշխատավարձերի շուրջ վեճի պատճառով երկժամյա գործադուլ են հայտարարել
Ամենադիտված