«Այդ օրը ինչ-որ բան փոխվեց թե ինձ մոտ, թե նրա»․ Քիմ Քարդաշյանը պատմել է իր և Փիթ Դևիդսոնի սիրավեպի մասին
Ժամանց
Քիմ Քարդաշյանի և Փիթ Դեվիդսոնի հարաբերությունները, ըստ երկրպագուների, պետք է տևեին առավելագույնը մեկ ամիս, սակայն նրանք արդեն կես տարի է, ինչ միասին են։ Not Skinny But Not Fat նախագծում հարցազրույցի ժամանակ Քիմը հայտնել է, թե երբ է սիրահարվել դերասանին։
SNLհաղորդաշարի ժամանակ նրանց «բեմական համբույրի» ժամանակ Քիմը հասկացել է, որ դա պարզապես համբույր չէր․
«Վերջին 10 տարվա մեջ ես միայն իմ նախկին ամուսնուն էի համբուրել, Դեվիդսոնի հետ համբույրից ես նկատեցի նրա տղամարդկային նենգությունն ու ինքնավստահությունը, այդ օրը ինչ-որ բան փոխվեց թե ինձմոտ, թե նրա»,- հայտնել է Քիմը։
Քարդաշյանը նաև նշել է, որ այդ համբույրից հետո դերասանը խուսափում էր նրանից, ուստի նաև չներկայացավ Քիմի կազմակերպած երեկույթին․ Քիմի խոսքերով դա շատ էր վշտեցրել նրան։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դեվդսոնը միասին են հենց այդ համբույրից հետո: Նրանք անընդհատ հայտնվում էին պապարացիների ուշադրության կենտրոնում, իսկ որոշ ժամանակ անց Քիմը պաշտոնապես հայտարարեց իրենց հարաբերությունների մասին։
![]()
Քիմ Քարդաշյանի և Փիթ Դեվիդսոնի բեմական համբույրը SNL-ի ժամանակ։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար