Ջասթին Բիբերի կինը դիմել է Ջասթինի նախկինի երկրպագուներին
Ժամանց
Դեռ Ջասթին Բիբերի և Հեյլիի հարաբերությունները նոր սկսելուց ի վեր Սելենա Գոմեսի երկրպագուները հանգիստ չէին տալիս զույգին` պատճառաբանելով, որ մոդելը խլել է երգչին Սելենայից․ նրանք եզրակացրել են դա Սելենա Գոմեսի այն երգից հետո, որտեղ երգչուհին ասում է «դու երկու ամիս անց ինձ փոխարինեցիր, կարծես դա հեշտ էր»: Նշենք, որ երգչուհին ոչ մի կերպ չի մեկնաբանել այս ամենը։
Դեռ մինչ ամունությունը Մեթ Գալա երեկույթի ժամանակ Սելենա Գոմեսի երկրպագուների պատճառով Ջասթին Բիբերը հուզվել էր կարմիր գորգի վրա` Հեյլիի հետ ներկայանալիս։
Ինչևէ, Հեյլին առաջին անգամ իր Տիկ-Տոկի էջում տեսանյութ է տեղադրում, որտեղ խնդրում է իրեն հանգիստ թողնել, նշում է, որ արդեն բավականին երկար ժամանակ է անցել և իրեն պետք է հանգիստ թողնել՝ «Գնացեք և մեկ այլ վայրում եղեք դժբախտ, խնդրում եմ»,- ավարտել է իր խոսքը մոդելը։
Չնայած նրան, որ աղջիկը անուններ չի նշել, բայց Սելենայի երկրպագուները համոզված են, որ խոսքը հենց իրենց է վերաբերվում։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար