«Քանի որ իմ շուրթերը վաղուց ոչ ոք չի համբուրել և չի համբուրի»․ Կամիլա Կաբելոն անկեղծացել է
ԱյլՆախորդ տարի ամենասիրելի զույգերից Կամիլա Կաբելոն և Շոն Մենդեսը բաժանվեցին, զույգը բազում երկրպագուներ ուներ և 2 տարի էր, ինչ միասին էին, ուստի շատ տխրեցրեց այս փաստը հետևորդներին: Նրանք երկար ժամանակ պնդում էին, որ դա գովազդելու համար է իրենց հարաբերությունները, սակայն աստղերը հավատիացրեցին որ նրանք վերջնական բաժանվել են։
Երգչուհու հաղորդմամբ` իրենք բաժանվել էին խաղաղ ճանապարհով և պահպանում էին ընկերական հարաբերությունները, ինչից հետո Կամիլան այլևս հրապարակայնորեն չի անդրադարձել իր անձնական կյանքին։
Նախօրեին VOGUE ամսագրի համար հրապարակած բյութի տեսանյութում երգչուհին բացահայտորեն ասել է, որ իր սիրտն ազատ է:
«Վերջում ես կավելացնեմ գլոս, քանի որ իմ շուրթերը վաղուց ոչ ոք չի համբուրել և չի համբուրի»,- հաղորդել է նա տեսանյութում։
Հիշեցնենք, որ նրանց բաժանման մասին նյութը հայտնել է երգիչ Շոնը իր ինստագրամյան հարթակում և հավելել է, որ իրենց սերը միմյանց նկատմամբ այժմ ավելի մեծ է, քանի որ իրենք հարազատ հոգիներ են։