ԱԺ-ն ընտրեց ՀԾԿՀ և ՄՊՀ անդամներ
Քաղաքական
Խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, քվեարկության արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում ՀՀ կառավարությունը առաջադրել էր Սեդա Շահինյանի թեկնածությունը: Քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր։ Կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝0։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել էր Անուշ Բեղլոյանի թեկնածությունը։ Քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր, անվավեր է ճանաչվել մեկ քվեաթերթիկ։ Կողմ էր քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 0։
ՀՀ կառավարությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Տիգրան Մարկոսյանի թեկնածությունը։ Քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր, որից կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 0։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հայտնել են, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու ԱԺ հերթական նիստերի աշխատանքներին։ Որոշումը պայմանավորված է Արցախին եւ նրա շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ:


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար