«Ասողը ես եմ, վաբշե պրոբլեմ չունեք». Ապարանի քաղաքապետը ուրացել է նախկիններին եւ հաճոյանում է իշխանությանը․ «Իրավունք»
Հայկական Մամուլ«Իրավունք» թերթը գրում է.
«Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը, ով նախկինների շքի տակ դարձավ բիզնեսմեն, աթոռի տեր, հիմա ուրացել է նրանց ու սկսել է հաճոյանալ ներկա իշխանություններին:
Ասում են, որ հաճախակի է գալիս մարզպետի դռան առաջ կանգնում, համոզում, որ ինքը Ապարանում «ասող ա», ու որ «իր քաղաքում» իշխանությունները «վաբշե պրոբլեմ չունեն»: Աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ չնայած այս ամենին, իշխանությունները նրան չեն վստահում, ինչքան էլ հավատարմության երդումներ է «ուտում»: