Իմանալով ապագա բալիկի մասին՝ Բրիթնի Սփիրսն ու նրա սիրելին շտապել են ամուսնանալ
ԱյլԻմանալով հղիության մասին՝ Բրիթնի Սփիրսն ու Սեմ Ասգարին որոշել են շտապել ամուսնանալ։ Ինքը՝ երգչուհին, սիրեցյալին ամուսին է անվանել, թեև զույգը պաշտոնական արարողություն չի ունեցել, հավանաբար սիրահարները գաղտնի նշանվել են։
Այս մասին նա գրել է իր սոցիալական ցանցերում և հույզերի փոթորիկ առաջացրել իր հետևորդների մոտ։ Հիշեցնենք, որ Սեմ Ասգարին Բրիթնի Սփիրսին ամուսնության առաջարկություն է արել անցյալ տարի՝ աշնանը։ Զույգն այժմ երեխայի է սպասում։
Բրիթնի Սփիրսն ու Սեմ Ասգարին միասին են 2016 թվականից։ Ապագա բոյֆրենդն առաջին անգամ հանրությանը հայտնվեց իր` Slumber Party տեսահոլովակում։ Նշենք, որ 2004 թվականին Բրիթնի Սփիրսն ամուսնացել էր պարող Քևին Ֆեդերլայնի հետ։ Սակայն երեք տարի անց զույգը բաժանվեց։ Նախկին ամուսիններն ունեն երկու որդի՝ 16-ամյա Շոնը և 15-ամյա Ջեյդենը։