Ռիհաննան վերամիավորվել է A$AP Rocky-ի հետ Բարբադոսում
ԱյլԲաժանման մասին լուրերի ֆոնին երգչուհի Ռիհաննան եկել է իր ընկերոջ՝ ռեփեր A$AP Rocky-ի մոտ` Կարիբյան ծովում գտնվող Բարբադոս երկիր, հայտնում է Mirror թերթը:
Պապարացիներին հաջողվել է մի քանի կադր նկարել նրանց հանդիպումից։ Կադրերում երևում է, որ Ռիհաննան հանդիպել է ռեփերի ընտանիքի հետ։
Ավելի վաղ կոշիկի դիզայներ Ամինա Մուադդին հերքել էր ռեփեր A$AP Rocky-ի հետ սիրավեպի մասին լուրերը, ինչի պատճառով Ռիհաննան իբր բաժանվել է նրանից։
Ոճաբան Լուիս Պիզանոն սոցիալական ցանցերում խոսել էր հղի Ռիհաննայի և նրա ընկերոջ՝ ռեփեր A$AP Rocky-ի բաժանման մասին։ Ոճաբանի խոսքով՝ երգչուհին լքել է իր սիրելիին այն բանից հետո, երբ նա բռնացրել է նրան Ամինա Մուադիի հետ դավաճանելիս։ Մուադդին զբաղվում է կոշիկների դիզայնով, իսկ նրա բրենդը՝ Ամինա Մուադդին, սիրված է Ռիհաննայի կողմից:
Ո՛չ երգչուհին, ո՛չ ռեփերը չեն մեկնաբանել տեղեկությունը։
Ռիհաննայի և A$AP Rocky-ի հարաբերությունների մասին առաջին անգամ հայտնի դարձավ 2020 թվականին։ Զույգը երկար ժամանակ թաքցնում էր իրենց սիրավեպը մինչև 2021 թվականը, իսկ 2022 թվականի հունվարին երկրպագուներին տեղեկացրեցին մոտալուտ համալրման մասին։