Արքայազն Չարլզը հիասթափված է արքայազն Հարիի անսպասելի վերադարձից
Ժամանց
Սասեքսի դուքսերը վերջապես վերադարձել են Եվրոպա։ Նրանք դա արել են Invictus Games-ի վետերանների աջակցության ծրագրի համար: Հարին եւ Մեգան Մարքլը, որոնց ուղեւորության նպատակը Նիդեռլանդներն էր, այցելել են նաեւ Մեծ Բրիտանիային:
Ինչպես նշում է Daily Mail-ը, թագավորական ընտանիքի ոչ բոլոր անդամներն են ուրախացել «ըմբոստ» արքայազնի անսպասելի վերադարձով։ Օրինակ՝ Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնն անտեսել են Հարիի եւ Մեգանի ժամանումը՝ շարունակելով հանգստանալ լեռնադահուկային հանգստավայրում, իսկ արքայազն Չարլզը վրդովվել է կրտսեր որդու գալուստով։
Թագավորական ընտանիքին մոտ կանգնած ինսայդերը հրատարակությանը պատմել է, որ արքայազն Չարլզի, Կամիլա Փարքեր-Բոուլզի եւ Սասեքսի զույգի հանդիպումը չափազանց լարված է եղել եւ տևել է մոտ 15 րոպե։ Ըստ աղբյուրի՝ Հարին ու նրա հայրը վերջին ամիսներին շատ չէին խոսել, ուստի օդում անհարմար լռություն էր տիրում։


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին