Սննդաբանը նշել է, թե որ մթերքներն են օգտակար ստամոքսի համար
ԱյլԲժիշկ-սննդաբան Մարինա Մակիշան նշել է այն մթերքները, որոնք պաշտպանիչ ազդեցություն են ունենում աղեստամոքսային համակարգի վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մասնագետն արգելել է դատարկ ստամոքսին գազավորված ջուր խմել, քանի որ այն խթանում է ստամոքսում աղաթթվի արտադրությունը։ Դրա պատճառով մեծանում է գաստրիտի և ստամոքսի լորձաթաղանթի այլ բորբոքային պրոցեսների առաջացման վտանգը։
Սննդաբանի խոսքով՝ ստամոքսի համար օգտակար է կաղամբը։ Ըստ նրա՝ կաղամբն ու դրա հյութն արագացնում են վերքերի և լորձաթաղանթի վերականգնման գործընթացը, ինչը հատկապես օգտակար է գաստրիտի կամ խոցի դեպքում։
Մակիշան խորհուրդ է տալիս կաղամբով աղցանների մեջ ավելացնել մեկ կամ երկու թեյի գդալ բուսական յուղ։
Ենթաստամոքսային գեղձի աշխատանքը բարելավելու համար մասնագետը խորհուրդ է տալիս ուտել բրոկկոլի և դդում, որոնք պարունակում են հակաօքսիդանտներ և օգնում են վերականգնել օրգանիզմի բջիջները:
Արագ սնունդն ու արագ ածխաջրերը լուրջ վնաս են հասցնում լյարդին՝ մեծացնելով ճարպային հեպոտոզի առաջացման վտանգը։ Մինչդեռ, ըստ սննդաբանի, տոմատի մածուկը և ցածր յուղայնությամբ կաթնաշոռը կարող են նպաստել լյարդի բջիջների վերականգնմանը։
Ի վերջո, ինչպես նշում է Մարինա Մակիշան, օրգանիզմի համար կարևոր նշանակություն ունեն մրգերն ու բանջարեղենը։ Ըստ նրա՝ մրգերի և բանջարեղենի օգտագործումը թույլ է տալիս արագացնել աղիների վերականգնումը դրանցում առկա բջջանյութի շնորհիվ։