Վրաստանը օրինագիծ է մշակել հաղթանակի օրվա տեղափոխման մասով
ՎրաստանՎրաստանում մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ Հաղթանակի օրը մայիսի 9-ից 8-ը տեղափոխելու օրինագիծ են մշակել։
Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ Վրաստանի հանրային հեռարձակողի առաջին ալիքին հղում կատարելով։
Փաստաթղթի բացատրական գրության մեջ նշվում է, որ մայիսի 8-ին Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ուկրաինայում նշվում է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրը, իսկ մայիսի 9-ին՝ Ռուսաստանում և հետխորհրդային երկրներում՝ ԽՍՀՄ ժամանակներից ի վեր՝ ավանդույթի համաձայն։
Փաստաթղթի հեղինակներն էին «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության պատգամավորներ Գիորգի Վաշաձեն, Պաատա Մանջգալաձեն և Թեոնա Ակուբարդիան, անկախ խորհրդարանական Տարիել Նակաիձեն և «Լելո» Գործընկերություն Վրաստանի համար խմբի ներկայացուցիչ Արմազ Ախվլեդիանին։