Քիմ Քարդաշյանի մայրը հայտնել է` ինչպես է օգնել դստերը ամուսնալուծությունից հետո
Ժամանց
Նախօրեին Քրիս Ջենները Stellar ամսագրին տված հարցազրույցում պատմել էր, թե ինչպես է օգնել Քիմ Քրդաշյանին փրկվել Քանյեի հետ ամուսնալուծությունից։ Նրա խոսքով՝ դժվարին պահերին միշտ եղել է դստեր կողքին.
«Այն բանը, որը մենք բոլորս հիշեցնում ենք միմյանց, հաստ մաշկ ունենալն է: Ինչ էլ որ պատահի մեր կյանքում, մենք միշտ իրար կողքին ենք՝ անկախ ամեն ինչից: Երեխաներս գիտեն, որ ես ամեն ինչ կանեմ իրենց համար»,- ասել է Քրիսը։
«Մենք բոլորս միասին շատ ժամանակ ենք անցկացնում: Ես գիտեմ, թե ինչպես է Քիմն իրեն զգում, և նա գիտի, որ ունի իր ողջ ընտանիքի աջակցությունը»,-նշել է Քարդաշյանի մայրը:
Հիշեցնենք որ Քիմն այժմ հարաբերությունների մեջ է Փիթ Դևիդսոնի հետ։ Եվ դրանք կարծես թե լուրջ են: Օրերս հումորիստը սիրելիին ներկայացրել է ընտանիքին։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է