Զանգն արդեն հնչել է, եկել է գործելու ժամանակը. այսօր Իջևանից քաղաքացիները երթով կգան Երևան․ Իշխան Սաղաթելյան
Բլոգոսֆերա
«Հայաստան» դաշինքն այսօր ընդդեմ իշխանության գործողությունների վերաբերյալ տեղեկությունները է հայտնել։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել է, թե ինչ գործողություններ է անելու այսօր ընդդիմությունը․ «Սիրելի հայրենակիցներ, մենք հայտարարել ենք, որ զանգն արդեն հնչել է, եկել է գործելու ժամանակը։
Տեղեկացնում եմ, որ առավոտյան 11։00-ին, Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան։
Ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին կդիմավորենք մեր մայրաքաղաքի սրտում։
Իսկ մինչ այդ մենք Երևանում կիրականացնենք ամենօրյա իրազեկման երթեր։ Առաջին երթը կմեկնարկենք այսօր՝ ժամը 18։30-ին՝ Կոմիտասի պողոտայի Սբ. Խաչ եկեղեցու մոտ։ #զարթնիրլաո»»
Հիշեցնենք, որ անժամկետ գործողությունների մասին է հայտնել նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Ընդդիմադիրները հայտարարում են, որ նրանց միջև տարաձայնություններ չկան։


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին