Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ Իսրայելում կձևավորվի նոր կառավարություն. Նեթանյահուն պարտվել է Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում Կրակովում զանգվածային հրաձգությունից հետո Վարշավայի փողոցներում բետոնե արգելապատնեշներ են տեղադրվում Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Պրահան Լա լիգա. «Ռեալ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին՝ հավասարվելով առաջատարին`«Բարսելոնա»-ին Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին՝ Արցախի օկուպացիայի վեցերորդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Իրանում մահապատժի են ենթարկել անկարգությունների ժամանակ հարձակումների գործով դատապարտված երեք մարդու Կրակովում ոստիկանությունը կրակ է բացել դանակով զինված տղամարդու ուղղությամբ՝ զանգվածային հրաձգությունից 12 ժամ անց 

Օրվա իշխանության և իրականության խզումն այլևս անդառնալի է. Թադևոս Ավետիսյան

Բլոգոսֆերա

Հայ մարդն ունի հարատևման համար անհրաժեշտ և բավարար ներուժ։ Հայը իմաստուն, աշխատող, արարող, ստեղծագործ տեսակ է։ Սա մեր հազարամյա պատմության ընթացքում աներկբա ապացուցված փաստ է։ Հայն ունի հավաքական այս բնութագիրը համաշխարհային մեծ ընտանիքում։

Ակնհայտ է նաև, որ մեր երկրում նախորդ չորս տարիներին հանրային կյանքի դժվարացող պայմանների, սոցիալական առաջանցիկ խնդիրների և խորացող լարվածության, մարդկանց իրական եկամուտների կայուն նվազման և աղքատության կայուն աճի հիմնապաճառներն են՝

  • իշխանության անսահման պոպուլիզմը, գռեհիկ սուտն ու իրավիճակի շարունակական խեղաթուրումները,
  • ապիկարությունը և հանրային կյանքի բոլոր ոլորտներում համատարած ձախողումները,
  • փնթի արդարացումները, համատարած անպատասխանատվությունը և մտացածին մեղավորներ գտնելու հիվանդագին մոլուցքը։

Այս առարկայական հաստատումներն, ի վերջո, «ականջներին օղ» պիտի անի օրվա ձախողակ և ապաշնորհ իշխանությունը։

Ցավոք, իրականում հակառակն է։ Ամեն օր ականատեսն ենք իշխանությունն ամեն գնով պահելու առավել վտանգավոր դրսևորումների։

Բանաձևը նույնն է՝ այն է, ինչով եկան իշխանության․

«ականջահաճո խոստումներ՝ հանրությանը մոլորեցնող լիակատար դրսևորումներով – բացարձակ անպատասխանատու առաջնորդություն՝ համատարած ձախողումներով – կեղծ արդարացումներ՝ ավելի մեծ ստերով և իրավիճակի մանիպուլիացիաներով – ամեն գնով մեկ մարդու իշխանությունը երկարաձգելու բացառիկ շահ՝ ազգային և հանրային շահի փոխարեն»։

Հատկանշական է բերված փաստերի դրսևորման նաև վերջին օրինակը։

Կառավարության նախորդ նիստում սոցիալական տասնյակ ցուցանիշներից առանձնացրել էին վիճակագրական մեկ ցուցանիշ, որը ինչ-որ չափով ունի դրական միտում։ Եվ այս ցուցանիշով էլ շուրջ մեկ ժամ խաղացին իրավիճակը խեղաթուրելու, հանրությանը մոլորեցնելու իրենց հերթական սցենարը։

Խոսքը վերաբերում է 2021 թվականի մարտի համեմատ՝ այս տարվա մարտին միջին աշխատավարձի շուրջ 15 տոկոսով աճին։ Ընդամենը մեկ ամիս և մեկ ցուցանիշ։ Ընդ որում՝ այս տարվա հունվար-փետրվարին միջին ամսական աշխատավարձի աճի հրապարակված ցուցանիշները համապատասխանաբար կազմել են՝ 6,2 և 7,8 տոկոս։ Ի դեպ, մարտի ցուցանիշը դեռ պաշտոնապես չի հրապարակվել, բայց «շեֆն» այն արդեն հրապարակեց։ Եվ ՀՀ վիճակագրական կոմիտեն էլ հերթական անգամ ստիպված է լինելու «շեֆի» ասած թիվը նկարել։

Այս անգամ նկարելը կրկնակի դժվար է լինելու․ միջին ամսական աշխատավարձի 15 տոկոս աճ ցույց տալ, երբ օրինակ տնտեսական ակտիվությունն ավելացել է շուրև երկու անգամ պակաս՝ ընդամենը 6,7 տոկոսով, արդյունաբերության ծավալը նվազել է 7 տոկոսով և այլն։

Այնուամենայնիվ, առիթ ստեղծեցին, դրանից «հաճելիորեն» զարմացան և մոռացան նախորդ առնվազն երկու տարիներին արձանագրվող առաջանցիկ գնաճը, որն ընդհանուր առմամբ գերազանցել է միջին աշխատավարձի աճը։

Մոռացան, որ այս ընթացքում խոստացել, սակայն չեն բարձրացրել նվազագույն աշխատավարձը, աղքատության նպաստների, կենսաթոշակների հիմնական չափերը։ Դրանց բարձրացումը նախատեսված չի նաև 2022 թվականին։

Հիշեցման կարգով՝ հատկանշական այլ փաստեր, որոնք ուղղակիորեն վերաբերում են բնակչության իրական եկամուտների փոփոխությանը՝ սոցիալական ազդեցության տեսանկյունից։

Աշխատողների շուրջ 46 տոկոսը՝ 300000 աշխատողներ ստանում է մինչև 110000 դրամ անվանական աշխատավարձ։ Այսինքն՝ աշխատում են, բայց չափավոր աղքատ են։ Ստանում են նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր տնօրինվող աշխատավարձ (առանց հարկերի)։

Նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը 2020 թվականի 1-ին եռամսյակին կազմել է 61390 դրամ, իսկ 2021 թվականի 4-րդ եռամսյակին՝ 71570 դրամ, աճը շուրջ 17 տոկոսով։

Դրան էլ գումարենք 2022 թվականի հունվար-մարտ ամիսների միջին գնաճը՝ 7,8 տոկոս, իսկ միայն սննդամթերքի գների աճը՝ 12,3 տոկոս, այդ թվում առաջին անհրաժեշտության ապրանքներից պանիրը՝ 16 տոկոս, բանջարեղենը՝ 36 տոկոս, կարտոֆիլը՝ 71 տոկոս, շաքարը՝ 21 տոկոս, բենզինը՝ 31 տոկոս, դիզ․ վառելիք՝ 43 տոկոս և այլն։

Գումարենք նաև՝ հունվարի 1-ից ջրի սակագնի բարձրացումը՝ 11 տոկոսով, փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնինը՝ միջինը շուրջ 6 տոկոսով, ապրիլի 1-ից բնական գազի սակագնինը՝ 3,5-4 տոկոսով։

Ամփոփելով՝ սոցիալական խոստումների և իրականության խզումն այլևս անդառնալի է։ Եվ մոտ է այն օրը, երբ այս իշխանությունների կողմից անսահման ստի բեմականացման հերթական փորձը կդառնա վերջինը ․․․

Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ կուսակցության անդամ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակԻսրայելում կձևավորվի նոր կառավարություն. Նեթանյահուն պարտվել է Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում Կրակովում զանգվածային հրաձգությունից հետո Վարշավայի փողոցներում բետոնե արգելապատնեշներ են տեղադրվում Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Պրահան Լա լիգա. «Ռեալ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին՝ հավասարվելով առաջատարին`«Բարսելոնա»-ին Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին՝ Արցախի օկուպացիայի վեցերորդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Իրանում մահապատժի են ենթարկել անկարգությունների ժամանակ հարձակումների գործով դատապարտված երեք մարդու Կրակովում ոստիկանությունը կրակ է բացել դանակով զինված տղամարդու ուղղությամբ՝ զանգվածային հրաձգությունից 12 ժամ անց CNN. UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարը Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Խոշոր հրդեհ Սպիտակում. 1 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)Կոլումբիայում ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել Փրկարարները քարը հեռացրել են Հրազդան կիրճի ճանապարհի երթևեկելի հատվածից՝ վերականգնելով երթևեկությունը FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինայի համար 15 մլրդ դոլարի օգնություն են պատրաստում և ցանկանում են խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում Գազայի հատվածում ավերված շենքերի և տեղահանվածների վրանների ֆոնին միաժամանակ 250 զույգի ամուսնության արարողություն է տեղի ունեցել (տեսանյութ) Ճապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ տուժել է առնվազն 20 մարդ Հյուսիսային Կարոլինայում 76-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ հեծանվորդների․ մեկ մարդ զոհվել է, առնվազն 12-ը՝ տուժել Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Ոստիկանությունը Կրակովում մասսայական uպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերել է ևս երեք մшրմին Նոյեմբերի կեսերին երկու կենդանակերպի նշանների համար մեծ փոփոխություններ են սպասվում. ամեն ինչ այլևս երբեք նույնը չի լինի Մոսկվայի կենտրոնում հարյուրից ավելի մարդու են բերման ենթարկել. ոմանց զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր են հանձնել Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Գիտնականները ստեղծել են վիրտուալ Երկիր առանց կենդանի օրգանիզմների՝ Երկրից դուրս կյանք որոնելու համար Science Advances. Սնդիկը, որով հին մայաները զարդարում էին տաճարները, կարող էր կործանել երկու հնագույն էկոհամակարգեր Վեց տոննա քար և հարյուրավոր կիլոմետրերի ճանապարհ․ գիտնականները շարունակում են բացահայտել Սթոունհենջի առեղծվածը Փարիզի մերձակայքում հայտնաբերել են 6500 տարվա հնության գերեզմանոց՝ տասը տոննա կշռող քարե արձանով (Լուսանկարներ) BMW-ն քրոսովերների այլընտրանք է պատրաստում․ էլեկտրական i3-ը կդառնա ունիվերսալ (տեսանյութ) «Սա վիրավորում է իմ մշակույթը». Ավստրալիայում իտալացի շեֆ-խոհարարը հրաժարվել է պիցցայի մեջ արքայախնձոր ավելացնել և կորցրել է աշխատանքը Իսպանական նավի գանձերի մեջ հայտնաբերված կողպեքը բացել են նավաբեկությունից 443 տարի անց (Լուսանկար) ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենՉինաստանը նոր առևտրային հրթիռի օգնությամբ ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակԲրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկըԱլգաուի Ալպերի ավստրիական կողմի վերջին սառցադաշտը կորցրել է իր կարգավիճակը և կարող է անհետանալ մինչև հաջորդ տարիՓարիզում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 46,000 մարդԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների տեղակալները մասնակցել են Երևան-Սոֆիա չվերթների վերագործարկման արարողությանըԷրդողանը Թրամփի հետ հեռախոսով քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը և Ուկրաինայում պատերազմըՆիկոլ Փաշինյանի քայլերը շախմատիստի ցայտնոտային քայլեր ենԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համարՓարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներովՄեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներԵրևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
Ամենադիտված