Կովկասում նոր դարաշրջան է մեկնարկում․ Ալիև
ԱդրբեջանԱդրբեջանը հանդես է գալիս Կովկասում խաղաղության և համագործակցության նոր դարաշրջանի օգտին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը, գրում է Report-ը:
«Կարևորագույն խնդիրներից է ամրապնդել նոր իրողությունները և աշխատել միջազգային կազմակերպությունների հետ՝ ներկայացնելու մեր դիրքորոշումն ու տարածաշրջանի մեր տեսլականը։ Շատ կարևոր էր նաև, որ միջազգային առաջատար կազմակերպությունները տեղում ընդունեին նոր իրողությունները, և դա տեղի ունեցավ։
Միևնույն ժամանակ, մենք ակտիվորեն պաշտպանում ենք Կովկասում նոր՝ խաղաղության և համագործակցության դարաշրջան սկսելու գաղափարը: Վերջապես մենք վերջերս դրական արձագանք ստացանք Հայաստանից։ Կառավարությունն ընդունել է Ադրբեջանի առաջ քաշած հինգ հիմնական սկզբունքները՝ այն սկզբունքները, որոնք պետք է հիմք հանդիսանան Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի համար», - ասել է Ալիևը։