Հայաստանը պետք է բարելավի հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ միաժամանակ հրաժարվելով տարածքային պահանջներից․ Ալիևը դարձյալ սպառնացել է
ԱդրբեջանՀայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին ուրբաթ օրը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Հայաստանը պետք է հասկանա, որ տարածաշրջանի «կղզյակային» ռեժիմում մեկուսացված մնալն անհնար է։ Հարաբերություններ հաստատելով Ադրբեջանի հետ, միաժամանակ հրաժարվելով Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից, նա չպետք է խոչընդոտի եռակողմ համագործակցության գործընթացին»,- ասել է Ալիևը, մեջբերում է Interfax-ը։
Նա հայտարարել է, որ Հայաստանը նախկինում մերժել է տարբեր մակարդակներով եռակողմ բանակցություններ վարելու մի քանի առաջարկներ, մասնավորապես՝ արտգործնախարարների, տարբեր մասնագետների, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների ձևաչափով։
«Մեր գործընկերները տեղյակ են այս մասին։ Ոչ ոք չգիտի նրանց մերժման պատճառները, քանի որ կարծում եմ, որ այս մոտեցումը չափազանց անարդյունավետ է։ Եթե նայենք տարածաշրջանի ապագային, ապա Հայաստանի քաղաքականությունը հակասում է ցանկացած տրամաբանության՝ տարածաշրջանային անվտանգության, համագործակցության և Հարավային Կովկասի զարգացման շրջանակներում։ Հայաստանը պետք է բարելավի հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ միաժամանակ հրաժարվելով տարածքային պահանջներից»,- ասել է Իլհամ Ալիևը։