Շուշիի հռչակագրով մենք ողջ աշխարհին հայտարարեցինք, որ միաբան ենք Թուրքիայի հետ. Ալիև
ԱդրբեջանԱնցյալ տարվա հունիսին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ստորագրված Շուշիի հռչակագիրը մեր եղբայրության և համագործակցության վառ օրինակն է, «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ընդգծելով, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ դաշնակից է բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական և պաշտպանական արդյունաբերության ոլորտում,Ալիևն ասել է.
«Շուշիի հռչակագրով մենք ողջ աշխարհին հայտարարեցինք, որ միաբան ենք Թուրքիայի հետ թե՛ խոսքով, թե՛ գործով»,- Ալիևին մեջբերում է APA գործակալությունը։