Ծանրորդները նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
Սպորտ
Հայաստանի ծանրամարտի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը, ինչպես գրում է ՀԱՕԿ-ը, Ծաղկաձորում ապրիլի 28-ին ավարտվեց ուսումնամարզական հերթական հավաքը: Մարզչական խորհուրդը առավելապես ուշադրություն հատկացրեց անհատական մարզումներին, որպեսզի հնարավորինս շտկվեն ծանրորդների թերի կողմերը: Տեսադաշտում էր նաև մարզիկների առողջական և բարոյահոգեբանական վիճակը:
Մայիսի երեքից նախապատրաստական մարզումները կշարունակվեն Աբովյանի մարզահանգրվանում: Մարզիչները կառաջնորդվեն նախապես կազմած ծրագրով:
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մայիսի 28 –ին կսկսվի Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում