Ղարաբաղում ապրող հայերին մենք ընկալում ենք՝ որպես մեր քաղաքացիներ․ Ալիևը բարձրագոչ հայտարարություններ է հնչեցրել
Ադրբեջան«Ղարաբաղում ապրող հայերին մենք ընկալում ենք՝ որպես մեր քաղաքացի։ Հույս ունենք, որ նրանք շուտով կհասկանան, որ որպես Ադրբեջանի քաղաքացիներ՝ ունեն բոլոր իրավունքներն ու անվտանգության երաշխիքները», այսօր՝ ապրիլի 29-ին, «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովում հայտարարել է Ալիևը, գրում է APA-ն։
«Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, երկիր է, որտեղ ապրում են բազմաթիվ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչնե։ Նրանք բոլորն էլ մեր երկրում ապրում են հաշտ ու համերաշխ։ Հայ ժողովրդի ներկայացուցիչներ նույնպես ապրել են Ադրբեջանում, և նրանք երբեք որևէ խնդրի չեն հանդիպել։ Ուստի, Հայաստանում ադրբեջանաֆոբիայի քարոզչությանը պետք է վերջ տալ։ Մեր մասին Հայաստանի ստեղծած միֆերը երբեք չեն նպաստի խաղաղությանը»,֊հայտարարել է Ալիևը։