«Սա վիրավորում է իմ մշակույթը». Ավստրալիայում իտալացի շեֆ-խոհարարը հրաժարվել է պիցցայի մեջ արքայախնձոր ավելացնել և կորցրել է աշխատանքը Իսպանական նավի գանձերի մեջ հայտնաբերված կողպեքը բացել են նավաբեկությունից 443 տարի անց (Լուսանկար) ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում են Չինաստանը նոր առևտրային հրթիռի օգնությամբ ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակ Բրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկը Ալգաուի Ալպերի ավստրիական կողմի վերջին սառցադաշտը կորցրել է իր կարգավիճակը և կարող է անհետանալ մինչև հաջորդ տարի Փարիզում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 46,000 մարդ Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄ Ֆուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուց Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների տեղակալները մասնակցել են Երևան-Սոֆիա չվերթների վերագործարկման արարողությանը Էրդողանը Թրամփի հետ հեռախոսով քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը և Ուկրաինայում պատերազմը Նիկոլ Փաշինյանի քայլերը շախմատիստի ցայտնոտային քայլեր են 

64 կոնգրեսականներ միացել են Ադրբեջանին ռազմական օժանդակությունից զրկելու և ՀՀ-ին ու Արցախին 150 միլիոն դոլար օժանդակություն տրամադրելու նախագծին

ԱՄՆ

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի թվով 64 անդամներ ապրիլի 28-ին նամակով դիմել են հատկացումների հանձնաժողովի նախագահին՝ խնդրելով դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը, մեկտեղ՝ 150 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին ու Արցախին, որպեսզի վերջիններս դիմագրավեն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հարուցված հումանիտար և անվտանգության ճգնաժամերը։

Ինչպես հայտնում են ՀԱյ ԴԱտի կենտրոնական գրասենյակից, այս երկու ուղղությունները Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հիմնական քաղաքական առաջնահերթություններից են, որոնց իրականացման համար տևական ժամանակահատված աշխատանք է իրականացվում նաև ԱՄՆ-ում գործող այլ ժողովուրդների համայնքային կազմակերպությունների ներգրավմամբ։

Մեկնաբանելով բավական մեծ թվով կոնգրեսականների միացումը հիշյալ նախաձեռնությանը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․

«Մենք կանգնած ենք Կոնգրեսի 64  անդամների կողքին, ովքեր 2023թ․ ֆիսկալ տարվա համար կոչ են անում բավական ազդու օգնություն ցուցաբերել  Արցախին և Հայաստանին, հակազդել Ադրբեջանի շարունակվող հարձակումներին և իրապես փոխել շուրջ 100.000 հայերի կյանքի որակը։ Մենք առաջիկա ամիսներին կշարունակենք աշխատել Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամների հետ, որ ամերիկյան հարկատուների գումարները չօգտագործվեն Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանն օգնելու և աջակցելու համար»։

Երկկուսակցական նամակում օրենսդիրները Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի առաջնորդությամբ բարձրաձայնել են, որ Արցախի ժողովուրդը շարունակում է բախվել ծանր դժվարությունների, որոնք առաջացել են ինչպես 2020թ․ ադրբեջանական ագրեսիայի, այնպես էլ՝ անմեղ քաղաքացիների դեմ մինչ օրս շարունակվող սադրանքների պատճառով և, որ Արցախին հատկացվելիք 50 միլիոն դոլարի օժանդակությունը «կօգնի հայ փախստականներին տրամադրել օգնություն, բնակարան, պարենային անվտանգություն, առողջապահություն, վերականգնում և ականազերծում, ինչն անհրաժեշտ է իրենց համայնքները վերականգնելու, իրենց կյանքը վերակազմակերպելու համար»:

Հայաստանին 100 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու իրենց առաջարկի հիմնավորվածությունը օրենսդիրները բացատրել են այն հանգամանքով, որ դա կօգնի ամրապնդել ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունը, ամրապնդել ամերիկյան ներկայությունը, մեծացնել ազդեցությունը Հայաստանում և տարածաշրջանում։

Օրենսդիրներն իրենց նամակում նաև կարևորել են, որ «907-րդ բանաձևի» կատարումն ամբողջապես վերականգնվի, որով արգելվում է Ադրբեջանին ամերիկյան արտաքին օժանդակության տրամադրումը, ինչպես նաև կարևորել են հայ ռազմագերիների ազատ արձակումը։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը սերտորեն համագործակցում է Ֆ․ Փալոնի և Կոնգրեսի հայկական հանձնախմբի ղեկավարության հետ՝ հայանպաստ այս նախագծի կատարումն ապահովելու ուղղությամբ։ Այս առումով Հայ դատի հանձնախումբն իրականացրել է ամերիկահայ համայնքի մոբիլիզացիա, որով ավելի քան 50․000 նամակներ են ուղարկվել կոնգրեսականներին՝ հանձնախմբի էլեկտրոնային հատուկ հարթակի միջոցով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Սա վիրավորում է իմ մշակույթը». Ավստրալիայում իտալացի շեֆ-խոհարարը հրաժարվել է պիցցայի մեջ արքայախնձոր ավելացնել և կորցրել է աշխատանքը Իսպանական նավի գանձերի մեջ հայտնաբերված կողպեքը բացել են նավաբեկությունից 443 տարի անց (Լուսանկար) ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենՉինաստանը նոր առևտրային հրթիռի օգնությամբ ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակԲրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկըԱլգաուի Ալպերի ավստրիական կողմի վերջին սառցադաշտը կորցրել է իր կարգավիճակը և կարող է անհետանալ մինչև հաջորդ տարիՓարիզում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 46,000 մարդԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների տեղակալները մասնակցել են Երևան-Սոֆիա չվերթների վերագործարկման արարողությանըԷրդողանը Թրամփի հետ հեռախոսով քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը և Ուկրաինայում պատերազմըՆիկոլ Փաշինյանի քայլերը շախմատիստի ցայտնոտային քայլեր ենԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համարՓարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներովՄեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներԵրևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններինՄիակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն էԹրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. ԶելենսկիԱյսօր Փաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը. ԶուրաբյանՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել էԻրաքը բանակցում է ՕՊԵԿ-ի հետ նավթի արտահանման քվոտան ավելացնելու շուրջՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգներըՀատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ)Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցելԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըԵթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ)Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներՔա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ԿարապետյանցՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիային
Ամենադիտված