Հադրութեցի անչափահաս Վիգենին կարմիր բերետները վնասվածքներ են հասցրել. փաստաբան
Բլոգոսֆերա
Հադրութեցի Վիգեն Գրիգորյանն է, անչափահաս է, վրան բերետների հերթական հանցագործության հետքերն են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, ով նաեւ լուսանկարներ է հրապարակել:
«Բերետները վերցրել են նաև Վիգենի հեռախոսը, համարն անջատել, բաժին հեռախոսը չեն ներկայացրել: Խոշտանգման և կողոպուտի վերաբերյալ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում: Ոտքը առերևույթ կոտրված է»,-նշել է նա:
Նույն դեպքին անդրադարձել է նաեւ «Իրավական ուղի» ՀԿ հմահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ նշելով. «Հերթական հակա-հայկական գազանությունը կարմիր բերետների կողմից։ Վայրենաբար վնասվածքներ են հասցրել անչափահասին, առերևույթ կոտրել են ոտքն ու հափշտակել հեռախոսը…
Այս ստորաբաժանումը թերևս ձգտում է հեյդար ալիևի շքանշանի։ Կարծում եմ՝ արժանի են ...
ՀԳ. Բնականաբար, գործը կկոծկվի ու այս գազանության հեղինակը կպարգևատրվի»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ