Նիկոլի ավտոշարասյունը ԱԺ-ից կառավարական առանձնատուն շարժվել է «ավտոմատավոր» ԱԱԾ-ականների վազքի ներքո. Ագնեսա Խամոյան
Բլոգոսֆերա
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Երեկ տեսել եք, թե ոնց մեզ փախչելու մեջ մեղադրող Նիկոլ Փաշինյանը ընդմիջման անվան տակ ճողոպրեց նիստերի դահլիճից, բայց դա դեռ ամենը չէ։
Իմանալով, որ Բաղրամյան պողոտայում բազմությունը կրկնապատկվել է, ոչ թե ընդամենը հեռանում է շենքից, այլ բառիս ուղիղ իմաստով էվակուացվում։ Ցավոք, դա դուրս է մնացել տեսախցիկների տեսադաշտից։ Ուրեմն, մեր «դուխովը», հերիք չէ շրջապատված է լինում անվտանգության տասնյակ աշխատակիցներով և մեքենաներով, ԱԺ էր կենտրոնացրել շուրջ 3000 ոստիկան, ամբողջ Դեմիրճյան փողոցը գրեթե 20 րոպե անգամ հետիոտների համար է փակ պահել, տոտալ «մաքրել են» նաեւ փողոցն ամբողջ երկայնքով։
Մահաբեր ավտոշարասյունն էլ Դեմիրճյանով դեպի կառավարական առանձնատուն շարժվել է «ավտոմատավոր» ԱԱԾ-ականների վազքի ներքո»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ