Հատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ) Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցել Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները Եթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ) Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․Կարապետյանց Տիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ Ռուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակել Իրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններ Մենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ Կարապետյան 

ՀՀ իշխանությունների ջանքերով ներհանրային միջավայրում խորը կոնֆլիկտ է սանձազերծվել․ Վանեցյան

Բլոգոսֆերա

Փաշինյանի կողմից ավերված ցանկացած ոլորտ հնարավոր է վերականգնել, միայն թե կամքի, կառավարման կարողության եւ ճիշտ մարդկանց առկայությամբ: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:


Ֆեյսբուքում նրա գրառման մեջ ասվում է.

«Դեռևս 2020թ., հունիսի 16-ին «Առավոտ» թերթում հրապարակել էի մի հոդված՝ «Մենք համերաշխություն ենք բերում Հայաստանին» վերնագրով: Ուզում եմ այսօր առաջարկել այն ևս մեկ անգամ վերընթերցել:

«Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանը Հայաստանի պատմության մեջ կմնա որպես անորոշության, տարերային փլուզման եւ դժբախտության ժամանակաշրջան: Տիրապետող անիշխանության պայմաններում գրեթե բոլոր ոլորտներում շարունակվում են արձանագրվել խայտառակ ձախողումներ:

Բայց կա շատ ավելի կարեւոր հարց, քան գործող իշխանության ձախողումներն ու տապալումներն են: Քարուքանդ եղած տնտեսությունը հնարավոր է վերականգնել, ավերվող կրթական եւ սոցիալական համակարգերը հնարավոր է անցնցում վերստեղծել: Կարելի է նույնիսկ վերակառուցել դաշնակից եւ բարեկամ պետությունների հետ փոխհարաբերությունները, որոնք ստվերվել ու փչացվել են իշխանության հետեւողական ապաշնորհության հետեւանքով: Այսինքն, Փաշինյանի կողմից ավերված ցանկացած ոլորտ հնարավոր է վերականգնել, միայն թե կամքի, կառավարման կարողության եւ ճիշտ մարդկանց առկայությամբ:

Բայց այն, ինչի մասին, որ ուզում եմ խոսել, ոչ միայն չափազանց բարդ է վերականգնել, այլ նաեւ դրա քայքայումը կարող է հանգեցնել անդառնալի հետեւանքների: Խոսքը հանրային համերաշխության մասին է: Եթե այն ամուր լիներ, ապա մնացյալ խնդիրները (տնտեսական, սոցիալական, պաշտպանական եւ այլն) կանխատեսելի ու լուծելի կլինեին, բայց խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով հանրային համերաշխությունը դատապարտվել է աստիճանական քայքայման եւ կազմաքանդման:

Արդեն երկու տարի է, ինչ Հայաստանի իշխանությունների հետեւողական ջանքերով ներհանրային միջավայրում ներքին խորը կոնֆլիկտ է սանձազերծվում: Դա անտեսանելի մարտահրավեր է, ինչի հետեւանքով հասարակական կառույցը սահուն ընթացքով մաշվում է եւ հյուծվում: Իմ կանխատեսմամբ այս գործընթացի վերջնական հանգրվանը հանրային խմբերի թշնամացումն է եւ մարդկանց շերտավորումը: Այսինքն, ձեւավորվում են իրար դեմ մարտնչող եւ հակամարտող տարատեսակ միջավայրեր, որոնք ինչ-որ մի օր բախվելու են նաեւ ֆիզիկական հարթությունում: Այսինքն «բոլորը կռվում են բոլորի դեմ», եւ հենց այս չընդհատվող «պատերազմն» է փաշինյանական իշխանության «լեգիտիմության» աղբյուրը։ Սա անտեսանելի մարտահրավեր է եւ շատ ավելի վտանգավոր, քան Հայաստանի դեմ թշնամաբար տրամադրված հարեւանները:

Մենք գիտենք, որ Ադրբեջանը թշնամի պետություն է եւ հենց այդ իմացությունից ձեւավորվում է մարտահրավերի կանխատեսելիությունն ու մեր գործողությունների հերթականությունը: Բայց մենք հստակ չգիտենք, թե մեր հասարակության մեջ գտնվող ներքին կոնֆլիկտն ինչ չափերի է հասել եւ ինչ դրսեւորումներ կարող է ունենալ: Պատմական փորձը հուշում է, որ ներքին կոնֆլիկտները պայթում են հատկապես ամենաանսպասելի պահերին, երբ ոչ ոք չի սպասում դրանց:

Հանրային համերաշխությունը վերամբարձ եւ գեղեցիկ ինչ-որ բան չէ, այն մեր պետության դիմադրողականության եւ կենսունակության առաջնային ցուցիչն է: Եթե չլինի համերաշխություն, Հայաստանի Հանրապետությունը դատապարտված է: Թերեւս հենց սա է մեր առաջնային ուղերձը, որը ես ուզում եմ փոխանցել բոլորին` քաղաքացիներին, ընկերներին, հակառակորդներին եւ իմ համառ քննադատներին:

Մենք ուզում ենք կանգնեցնել այս մեծ փոթորիկը եւ համերաշխություն բերել մեր պետությանը: Փոթորիկին պետք է հաջորդի խաղաղությունը, քաոսին` կարգը, իսկ խելահեղությանը` բանականությունը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ)Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցելԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըԵթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ)Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներՔա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ԿարապետյանցՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան5300-ամյա «սառցե մարդը» և սառույցից դուրս եկող անցյալի այլ գաղտնիքներըԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառովԿոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառովԻրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունըԼուկաշենկո. Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներինՄեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերովԹուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասինՊիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային Patriot-ի նոր մատակարարումները անհնար են89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԶելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակելԿլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն Սև ծովում Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատորԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինՍլովակիան պատրաստ է վիճարկել Ռուսաստանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը․ ՖիցոԱրծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն ՍիմոնյանՀայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմըՄեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակՀայաստանը երբեք չի կարող որևէ նախագծի մեջ մտնել, որը կարող է դեմ լինել իր անմիջական հարևանին, մասնավորապես՝ Իրանին. Ալեն Սիմոնյան70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի. դա իրականության հետ կապ չունի. Ալեն ՍիմոնյանՎենսը միջնորդների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ համաձայնության շուրջ
Ամենադիտված