Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները Եթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ) Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․Կարապետյանց Տիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ Ռուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակել Իրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններ Մենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ Կարապետյան ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից Ուկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս 

Հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված մեր նահատակների արյունը չպետք է մսխվի. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ հաղթանակի օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի առիթով։ Այս տոնը խորհրդանշում է Երկրորդ աշխարհամարտի ավարտը և մարդկության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը:

Պատերազմում տարած հաղթանակով քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ամենամեծ չարիքներից մեկին՝ ֆաշիզմին: Այդ գործում անգնահատելի է հայ ժողովրդի դերը, որի ավելի քան կես միլիոն ներկայացուցիչներ Խորհրդային բանակի և դաշնակից երկրների բանակների կազմում իրենց զգալի ներդրումն ունեցան մարդկությունը ֆաշիզմից փրկելու գործում:

Բազմաթիվ հայորդիներ այդ պայքարում, դրսևորելով սխրագործություններ, անմնացորդ նվիրվածություն, հանուն քաղաքակրթության զոհել են իրենց կյանքը:

Երկրորդ աշխարհամարտում մենք ունեցանք ավելի քան 300 հազար զոհ: 107 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, մեր բազմաթիվ հայրենակիցներ մարտնչել են դաշնակից երկրների բանակներում, մասնակցել մի շարք երկրների հակաֆաշիստական պայքարին ու փառքով պսակել իրենց անունը: Այսօր խոնարհվում ենք մեր հերոսների, մեր նահատակների գործի ու հիշատակի առաջ, հպարտանում՝ մեր նախնիների հերոսությամբ:

Հայրենական մեծ պատերազմում, Երկրորդ աշխարհամարտում հերոսացած մեր պապերի ու հայրերի ոգին էր, որ 1990-ականների սկզբներին միաձուլվելով կամավորական ոգու հետ՝ դարձավ արցախյան գոյապայքարի, Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման առհավատչյան:

Այսօր` 44-օրյա աղետաբեր պատերազմից հետո, կսկիծով ու դառնությամբ ենք արձանագրում, որ Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը ոչ միայն չկարողացանք փոխակերպել դիվանագիտական, քաղաքական, տնտեսական հաղթանակի, այլև այդ հաղթանակի բազմաթիվ պտուղներ կորսված են, Արցախն ու Հայաստանը կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ:

Այս իրավիճակին, սակայն, մեր արձագանքն ամենևին էլ վախճանաբանությունը չպիտի լինի, այլ սթափ, սառը, գրագետ վերլուծությունն այն պատճառների, որ հանգեցրել են ռազմաքաղաքական ու տարածաշրջանային այսօրվա վիճակին և ապագայի պրագմատիկ պլանավորումը:

Հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված մեր նահատակների արյունը չպետք է մսխվի և նրանց գործի մեծագույն արտահայտումը պիտի դառնա Հայոց ուժեղացող պետականությունը, Արցախի հայության իրավունքների լիարժեք իրացումը, մեր սերունդների խաղաղ զարգացումն ու տարածաշրջանային խաղաղ գոյակցությունը, որն Արցախի ու Հայաստանի անվտանգության միակ հուսալի երաշխիքն է:

Ժողովրդի քվեն ստացած քաղաքական մեծամասնությունը Հայաստանն առաջնորդում է հենց այս ճանապարհով՝ հասկանալով այն բոլոր դժվարությունները, որ ի հայտ են գալու: Մենք պատրաստ ենք առերեսվել այդ դժվարություններին, որովհետև մեզ առաջնորդում է համոզմունքը, որ այո՝ մենք շարժվում ենք դժվար, բայց ճիշտ ճանապարհով:

Մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք, մենք արժանացել ենք դաժան ճակատագրի ու սրբագույն առաքելության. առաջնորդել մեր Հայրենիքը անխուսափելի և երկար տարիներ բոլորիս աչքի առաջ նյութված աղետների միջով և նրան հասցնել խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ ապագայի:

Սիրելի ժողովուրդ,

Սիրելի հայրենակիցներ,

Մարտի դաշտում տարած հաղթանակները միշտ չէ, որ կարողացել ենք դարձնել կյանքի հաղթանակ: Մարտի դաշտում կրած մեր անհաջողությունները պիտի կարողանանք դարձնել հաղթանակ՝ կրթության, գիտության, արդյունաբերության, տնտեսության, արտաքին քաղաքականության ոլորտում, որոնց հանրագումարը պիտի լինի տևական և կայուն խաղաղությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումը:

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում հանուն Հայրենիքի մարտնչած, իրենց կյանքը նվիրած մեր պապերի, մեր հայրերի, մեր եղբայրների ու մեր զավակների առաջ: Պատերազմներում նրանց տարած հաղթանակները, պատերազմներում մեր ունեցած անհաջողությունները պիտի դառնան կյանքի հաղթանակ:

Հավերժ փառք մեր հերոսներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըԵթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ)Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներՔա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ԿարապետյանցՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան5300-ամյա «սառցե մարդը» և սառույցից դուրս եկող անցյալի այլ գաղտնիքներըԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառովԿոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառովԻրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունըԼուկաշենկո. Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներինՄեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերովԹուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասինՊիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային Patriot-ի նոր մատակարարումները անհնար են89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԶելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակելԿլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն Սև ծովում Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատորԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինՍլովակիան պատրաստ է վիճարկել Ռուսաստանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը․ ՖիցոԱրծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն ՍիմոնյանՀայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմըՄեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակՀայաստանը երբեք չի կարող որևէ նախագծի մեջ մտնել, որը կարող է դեմ լինել իր անմիջական հարևանին, մասնավորապես՝ Իրանին. Ալեն Սիմոնյան70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի. դա իրականության հետ կապ չունի. Ալեն ՍիմոնյանՎենսը միջնորդների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ համաձայնության շուրջՄիլլերը՝ Սպիտակ տան նոր ղեկավարը․ Թրամփը պատրաստվում է կոշտ հակամարտության Կոնգրեսի հետԱպարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. Հետք
Ամենադիտված