Այն սահմանները, որոնք իշխանությունները անցել են, անհետևանք չի մնալու. Ագնեսա Խամոյան
Իշխանությունը խուճապի մեջ է, իսկ այդ խուճապն էլ պայմանավորված է նրանով, որ Դիմադրություն շարժումը օր օրի թափ է հավաքում: Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, անհնազանդության երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Փաշինյանը փորձում է շարժումը մարել՝ իր տրամաբանությամբ և դիմում է հին ու բարի մեթոդներին. բոլոր իշխանությունների ժամանակ այդ ամենը գործի է դրվել: Այդ ամենը անբորայականություն է, երբ այդ գործողղությունների մեջ ներքաշվում են տարեց մարդիկ»,- ասաց Ա.Խամոյանը: Ըստ Ագնեսա Խամոյանի՝ այն սահմանները, որոնք իշխանությունները անցել են, անհետևանք չի մնալու, և իրենք հնարավորություն չեն ունենա կասեցնել այս շարժումը: «Ապօրինի ազատազրկումների հարցով՝ Ս.Բագրատյանի որդին, որը մարդ էր ծեծել, հիմա հետախուզման մեջ է: Ն.Փաշինյանի ավտոշարասյունը ուղեկցող վարորդը, ով հղի կնոջ էր վրայերթի ենթարկել, հիմա ազատության մեջ է: Այսինքն, երբ գործը վերաբերում է ընդդիմադիրներին, անմիջապես ձեռբակալություն, կալանք, իսկ երբ գործը վերաբերում է իրենց իշխանությանը՝ օրենքը թույլատրում է իրենց թողել ազատության մեջ»,- եզրափակեց Ագնեսա Խամոյանը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ