Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները Քննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր Էներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով 22 կրիա հայտնաբերվել է լքված նավակում Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել 2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել է 

Լուծարե՛լ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը.Գիտնական

Գիտություն և Մշակույթ

Հայաստանի Հանրապետություն։ 2012 թ.: Հնարավոր երեք վիճակներ.

1. Հանրապետությունը պատերազմի մեջ է

2. Հանրապետուրյունը պատերազմի մեջ չէ, սակայն ճգնաժամի մեջ է

3. Հանրապետությունը ոչ պատերազմի մեջ է և ոչ էլ ճգնաժամի, այլ՝ ծաղկման շրջանում:

Միևնույն ժամանակ, Հայաստանն ապրում է սպորտով: Բոլորս միահամուռ երկրպագում ենք մեր ծանրամարտիկներին, ֆուտբոլիստներին, ըմբիշներին, բռնցքամարտիկներին: Նախագահն իր պաշտոնական այցերը այնպես է «կպցնում», որ ներկա լինի կարևորագույն խաղերին, բոլորս ծանր ու թեթև պաշտոնյաների հետ մեկտեղ երեխայի պես թռչկոտում ենք մեր մարզիկների հաղթանակներից և տխրում պարտություններից, քննարկում դրանք, դիտարկում Ազգային մրցունակության համատեքստում և այլն և այլն: Սակայն ի՞նչ է սպորտը... զվարճանք... ո՛չ ավել: Ի՞նչ ենք անում մենք, երբ դեռևս որոշված չի հանրապետության կարգավիճակը... զվարճանում ենք:

1. ՀՀ- ը գտնվում է պատերազմի մեջ, սա կնշանակի, որ անհրաժեշտ է կրճատել բոլոր կողմնակի ծախսերը և ամեն կերպ ուժեղացնել ճակատն ու թիկունքը, այս պարագայում ծայրահեղ անհասկանալի է սպորտի մեջ այս ծավալներով ներդրում անելը, չէ որ սպորտը ընդհամենը զվարճանք է, իսկ ինչպես ասվում է inter anna silent Musae (երբ թնդանոթներն աղմկում են, մուսաները լռում են): Բացի դրանից, բոլոր պատերազմների ժամանակ գիտությունը միշտ քաշվել է առաջին պլան, հիշենք I և II համաշխարհային պատերազմները, որոնք, արհավիրքներից բացի, մարդկությանը պարգևեցին ռեակտիվ շարժիչ, մի շարք դեղամիջոցներ, ինժեներատեխնիկական մի շարք նորարարություններ, հարաբերականության տեսություն և վերջապես՝ ատոմային էներգետիկա, որը այժմ հանդիսանում է ՀՀ անվտանգության ամենահիմնական գրավականը: Անգամ Արցախյան պատերազմի բուն գործողությունների ժամանակ գիտաինժեներական միտքն էր (այլ ոչ թե բոքսն ու ֆուտբոլը), որ ստեղծեց մի շարք զինատեսակներ, որոնք օգտագործվեցին Շուշիի ազատագրման և այլ օպերացիաների ժամանակ: Փաստ է նաև, որ պատերազմների ժամանակ դադարեցվում են ամեն տեսակ օլիմպիական և համաշխարհային խաղերը, այնպես որ, ուշքի եկեք, պարոնա՛յք, եթե մենք պատերազմում ենք՝խթանե՛ք գիտությունը:

2. Հանրապետությունը պատերազմի մեջ չէ, սակայն ճգնաժամի մեջ է: Այս դեպքում ևս անհասկանալի է սպորտին հատկացվող գումարների ծավալը և ընդհանրապես սպորտի նախարարության առկայության անհրաժեշտությունը, քանի որ ոչ մի կերպ սպորտը չի կարող նպաստել ճգնաժամի հաղթահարմանը, դրա վառ ապացույցը Հունաստանն է, որն անցկացրեց Անթենքում 2004 թվականի օլիմպիական խաղերը, սակայն ճգնաժամը, միևնույն է, կոտրեց Հունաստանի տնտեսությունը և Աթենքի օլիմպիական քաղաքը այժմ քամիներինն է: Եվ հակառակը, ԱՄՆ-ը խոշորագույն ճգնաժամից դուրց բերած նախագահը' Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, ամենասուղ տարիներին անգամ եռապատկեց գիտության ֆինանսավորումը: Տակավին վերջերս Իտալիայում, Բեռլուսոնիի իշխանությանը փոխարինելու եկած Մոնտիի հակաճգնաժամային կառավարությունը բաղկացած է ոչ կուսակցական գիտնականներից այլ կերպ անվանվումէ «էքսպերտների կառավարություն»: Արդ, արթնացե՛ք, պարոնա՛յք, ճգնաժամը ըմբշամարտով ու ծանրամարտով չե՜ն հաղթահարում:

3. Վերջին տարբերակն այն է, որ հանրապետությունը ոչ պատերազմի մեջ է, և ոչ էլ ճգնաժամի, այլ գրանցում է տնտեսական աճ։ Այս պարագայում, եթե ամեն ինչ «ցենտր» է, միանգամայն անհասկանալի է, թե ինչու չի ավելանում գիտության ֆինանսավորումը ։ Իսկ եթե ամեն ինչ «ցենտր», բայց գիտության համար ֆինանսներ չկան, ապա կա երկու տարբերակ.

ա) կամ մեր կառավարությունը «գիտություն» և «գիտելիք» բառերը դիտարկում է՝ որպես գոհարներ, որոնցով զարդարում է իր դատարկ ճառերը, և իրականում ոչինչ չի հասկանում գիտությունից, այսինքն՝ հանդիսանում է անգրագետների կառավարություն, որից պետք է օր առաջ ձերբազատվել:

բ) հասկանում է գիտության ուժը և վախենում այդ ուժից՝ գիտակցաբար ճնշելով զարգացումը և ամեն կերպ նպաստելով ուղեղների արտահոսքին, որպեսզի իր համար ստեղծի էֆեմեր հանգստի վիճակ՝ խեղելով այդ կերպ մեր ամբողջ հանրապետության ինտելեկտուալ զարգացման հեռանկարը:

Եթե այս երկու տարբերակները չեն, ապա պետությունը պետք է վարվի զարգացած (ծաղկող) երկրներին հարիր, որոնցում գիտության ֆինանսավորումը պակաս չէ ՀՆԱ 1% -ից:

Փաստորեն, կարելի է ընդհանրացնել. այն, որ գիտությունը չի ֆինանսավորվում ըստ արժանվույն, և գիտնականների պահանջը մնում է չբավարարված (սրանց գումարած հանրապետությունում առկա սոցիալ տնտեսական խնդիրների ծաղկաբույլը), միարժեքորեն բացառում է երրորդ տարբերակը (սակայն դա բացառու՞մ է արդյոք 3ա և 3բ կետերը...): Փաստացի, մենք կամ ճգնաժամի մեջ ենք, կամ՝ պատերազմի, կամ, որ ամենավատն է, երկուսի մեջ՝ միաժամանակ, իսկ ինչպես նշվեց' երկու դեպքում էլ պետության ջանքերը պետք է ուղղված լինեն.

1) Ճակատի և թիկունքի ամրապնդմանը և գիտատեխնիկական սեկտորի զարգացմանը (լավագույն տարբերակը կլինի ռազմաարդյունաբերական կոմպլեքսի վերագործարկումը)

2) սոցիալ տնտեսական հարցերի առաջնահերթացումը և գիտաարտադրական սեկտորի խթանումը:

Երկու դեպքում էլ իմաստ չունի սպորտին նմանատիպ պետական հոգածություն ապահովելու և պահելու սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն՝ իր բոլոր վարչական ծախսերով և գործունեությամբ: Այնպես որ տեղին կլինի պահանջել լուծարել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը' գումարները ուղղելով գիտության ու, ընդհանրապես, երկրի՝ նշված խնդիրների լուծմանը:

Ս. Հայոցյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանք
Ամենադիտված